Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-514-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2003-29.02.2008)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.02.12/9(244) Հոդ.153
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-82) 32-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Հանձնաժողովն իր խնդիրներն իրականացնելու նպատակով իրավունք ունի սահմանել հաշվետու թողարկողների ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող լրացուցիչ պահանջներ` աուդիտորական գործունեության իրականացման աշխատանքներում ներգրավված մասնագետների քանակի, աուդիտորական գործունեության իրականացման աշխատանքներում ներգրավված, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորում ստացած աուդիտորների քանակի և աուդիտորական գործունեությունից ստացված տարեկան հասույթի վերաբերյալ:»:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետում «աուդիտի» բառը, ինչպես նաև 20-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» կետում, 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում, 104-րդ հոդվածի 2-րդ մասում «աուդիտորի» բառը փոխարինել «աուդիտորական» բառով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
2003 թ. հունվարի 31
ՀՕ-514-Ն