Գլխավոր տեղեկություն
Համար
N 796-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2019 թվականի N 796-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՔԱՆԱՔԵՌԻ ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՔԱՆԱՔԵՌԻ ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 2

Երևան

    

     

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 27-ի N 796-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի

 

N
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

8

1.

5806200000

Նեղ գործվածքներ, բացի 5807 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակների. նեղ անմիջնաթելային գործվածքներ՝ սոսնձմամբ ամրացված (բոլդյուկ), այլ գործվածքներ, էլաստոմերային կամ ռետինե թելերի 5 զանգ.% կամ դրանից ավելի պարունակությամբ

Էլաստիկ ժապավեն

կգ

20 000

Չինաստան

2 000 000

2.

5407840000

Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից՝ ներառյալ 5404 ապրանքային դիրքում ընդգրկված նյութերից պատրաստված գործվածքը. տպված

Կտոր կոմուֆլյաժ

մ2

200 000

Չինաստան

288 000 000

3.

5514210000

Սինթետիկ մանրաթելերից գործվածքներ՝ դրանց 85 % զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ, հիմնականում կամ բացառապես բամբակե մանրաթելերի հետ խառնած, 170 գ/մԱ-ից ավելի մակերեսային խտությամբ. պոլիեթերային մանրաթելերից, քաթանային հյուսելաձևով

Կտոր կոմուֆլյաժ

մ2

200 000

Չինաստան

337 000 000

4.

5407720000

Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից՝ ներառյալ 5404 ապրանքային դիրքում ընդգրկված նյութերից պատրաստված գործվածքը.ներկած

Վերնաշապիկի կտոր

մ2

200 000

Չինաստան

158 000 000

5.

9607190000

Կայծակ–ճարմանդներ և դրանց մասերը՝ այլ

Շղթա

մ

120 000

Չինաստան

12 000 000

6.

5514210000

Սինթետիկ մանրաթելերից գործվածքներ՝ դրանց 85 զանգվ.
%-ից պակաս պարունակությամբ, հիմնականում կամ բացառապես բամբակե մանրաթելերի հետ խառնած, 170գ/մԱ-ից ավելի մակերեսային խտությամբ. պոլիեթերային մանրաթելերից, քաթանային հյուսելաձևով

Սինթետիկ գործվացք

մ2

40 000

Չինաստան

68 000 000

7.

8310000000

Աղյուսակներ ցուցիչներով, անվանումներով, հասցեներով և նույնանման աղյուսակներ, համարներ, տառեր և այլ խորհրդանիշեր ոչ թանկարժեք մետաղներից՝ բացի 9405 ապրանքային դիրքում ընդգրկված ապրանքներից

Տարբերանշան մետաղական

կգ

50 000

Չինաստան

25 000 000

8.

5807109000

Պիտակներ, խորհրդանշաններ և նմանատիպ արտադրանք մանածագործական նյութերից` կտորներով, ժապավեններով
կամ ըստ ձևի կամ չափի ձևած, բայց չասեղնագործված. գործած.այլ

Թևքանշան

կգ

60 000

Չինաստան

24 000 000

9.

5603139000

Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված, պատվածով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված.70գ/մԱ -ից ավելի, բայց 150գ/մԱ-ից ոչ ավելի մակերեսային խտությամբ. այլ

Դուբլիրին

կգ

40 000

Չինաստան

12 400 000

10.

9606210000

Կոճակներ, կոճգամներ, ճարմանդ–փականներ, կոճակների ձևեր և այդ արտադրատեսակների այլ մասեր. կոճակների ձևվածքներ՝ պլաստմասսայից, առանց մանածագործական պատվածքի

Պլաստմասե կոճակ

կգ

800 000

Չինաստան

7 680 000

11.

6006220000

Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ, բամբակե մանվածքից, ներկած

Ներկած, տրիկոտաժե կտոր՝ 100% բամբակ, ներկված, գործված ոչ հիմնահյուսվածքով, մեքենայագործ (հագուստ կարելու համար)

կգ

10 000

Թուրքիա, Չինաստան

35 000 000

12.

5112308001

Կտոր` բրդյա և քիմիական մանրաթելերի խարնուրդով, ներկած

Գործվածքներ սանրային մանման բրդյա մանվածքից կամ կենդանիների բարակ մազի սանրային մանման մանվածքից`

200 գ/մ2-ից ավելի, բայց 375 գ/մ2-ից ոչ ավելի մակերեսային խտությամբ

մ2

50 000

Չինաստան

200 000 000

13.

5111190000

Բրդյա գործվածք

Գործվածքներ ապարատային մանման բրդյա մանվածքից` 67% բուրդ, 33% պ/է` նախատեսված կոստյումների համար

մ2

10 000

Չինաստան

60 000 000

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

1 229 080 000

(հավելված ԼՐԱՑ., փոփ. 21.01.21 N 74-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան