ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին
«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 սեպտեմբերի 2001 թվականի, ՀՕ-226) 8-րդ հոդվածի 1-ին մասի՝
ա) 1-ին պարբերությունում «աշխատավարձը» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և» բառերով.
բ) 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Գործատուն կարող է ամսական աշխատավարձ վճարել մեկ անգամից ավելի պարբերականությամբ: Աշխատավարձը այլ վայրում կարող է վճարվել միայն աշխատողի գրավոր համաձայնությամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2003 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2003 թ. հունվարի 28 Երևան ՀՕ-504-Ն |