Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-476-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2003-01.01.2013)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.30/60(235) Հոդ.1370
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-179) 1-ին հոդվածում`

ա) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Ապահովադիր՝ սույն օրենքով սահմանված կարգով ու չափերով սոցիալական վճարումներ կատարող և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին (այսուհետ` լիազորված մարմին) փոխանցող (վճարող) իրավաբանական և ֆիզիկական անձ, պետական և համայնքային ենթակայության հիմնարկ:».

բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Գործատու` քաղաքացիաիրավական հարաբերությունների ցանկացած սուբյեկտ, որն իր գործունեության իրականացման կամ ապահովման համար իրավունք ունի օրենքով չարգելված աշխատանք առաջարկել ֆիզիկական անձանց, այդ նպատակով աշխատողներ վարձել և աշխատանքային պայմանագրեր կնքելու միջոցով նրանց ներգրավել որոշակի աշխատանքների կատարման:»:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Սոցիալական վճարները պարտադիր սոցիալական ապահովագրության պետական ծրագրերի ֆինանսավորման նպատակով ապահովադիրների կողմից պարտադիր կարգով վճարվող միջոցներ են:».

բ) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձինք, պետական և համայնքային ենթակայության հիմնարկները, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունները, ֆիզիկական անձինք՝ իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ինչպես նաև վարձու աշխատողները պարտավոր են կատարել սոցիալական վճարումներ` սույն օրենքով սահմանված կարգով:».

գ) 4-րդ մասի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ) անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները).».

դ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ մասի «դ» և «ե» ենթակետերը.

ե) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5. Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև նրանց վարձու աշխատանքն օգտագործող գործատուներն ազատվում են սոցիալական վճարումների կատարման պարտականությունից:

Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող օտարերկրյա իրավաբանական անձինք, դրանց կողմից ստեղծված կազմակերպությունները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրենց մոտ վարձու աշխատանք կատարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սոցիալական վճարներ են կատարում սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված չափով:»:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում`

ա) «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ) անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) տարեկան համախառն եկամուտները, որոնցից նախապես նվազեցվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված ծախսերի գումարը` առանց հաշվի առնելու անձնական նվազեցումները:».

բ) ուժը կորցրած ճանաչել «դ» ենթակետը:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում՝

ա) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի երրորդ պարբերությունը, 4-րդ մասը և 5-րդ մասի երրորդ պարբերությունը.

բ) 5-րդ մասը «ձեռնարկատերերը» բառից հետո լրացնել «(ձեռներեցները)» բառով.

գ) 5-րդ մասի առաջին պարբերությունը «մինչև 1200000 դրամ 15 տոկոս» բառերից հետո լրացնել «, բայց ոչ պակաս 60 հազար դրամից» բառերով.

դ) 5-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել նվազագույն սոցիալական վճար` 5000 դրամ, մինչև հաջորդ ամսվա 15-ը:»:

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասում «գործատուներն ու քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտներ վճարող անձինք» բառերը փոխարինել «գործատուները» բառով.

բ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը.

գ) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը լիազոր մարմին են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:

Անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը), յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող մարտի 25-ը, լիազորված մարմին է ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

Հայտարարագրի ձևը մշակում ու հաստատում է լիազոր մարմինը և գրանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի «ա» ենթակետում`

- «գործատուները» բառից հետո ավելացնել «վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների)» բառերը,

- «անհատ ձեռներեցների (ձեռնարկատերերի)» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները)» բառերով,

- «անհատ ձեռներեցների (ձեռնարկատերերի)» բառերից հետո հանել «գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղված» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 5-րդ գլխի վերնագրում «գրանցման» բառը փոխարինել «հաշվառման» բառով:

 

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 10. Սոցիալական վճարներ կատարողների հաշվառումը

 

1. Ապահովադիրները պետական գրանցում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում պարտավոր են հաշվառվել լիազորված մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Ապահովադիրները հաշվառվում են ըստ պետական գրանցման վայրի:»:

 

Հոդված 9. Օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածներում «գանգատարկել», «գանգատարկման» և «գանգատարկվել» բառերը փոխարինել համապատասխանաբար «բողոքարկել», «բողոքարկման» և «բողոքարկվել» բառերով:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից և տարածվում է 2003 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. դեկտեմբերի 26
Երևան
ՀՕ-476-Ն