Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-448-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.12.2002-17.10.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.06.05/12 Հոդ.1232
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 20-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (9 օգոստոսի 2000 թվականի, ՀՕ-83) 83-րդ հոդվածի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«դ) մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արտադրության և մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված՝ ներմուծվող ապրանքներով համապատասխանաբար բաշխված`

- ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը,

- ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների օգտագործման արժեքը,

- ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը,

- ապրանքների արտադրության համար անհրաժեշտ և ներմուծման երկրից բացի այլ երկրում իրականացված ճարտարագիտական, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը.»:

 

Հոդված 2. Մաքսային օրենսգրքի 84-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Սույն օրենսգրքի 83 հոդվածի «գ» և «զ» ենթակետերում նշված ծախսերը ներառվում են մաքսային արժեքի մեջ, եթե դրանք հաշվի չեն առնված ապրանքների ձեռքբերման գնում և առաջացվել են գնորդի կողմից:»:

 

Հոդված 3. Մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«գնորդն ու վաճառողը փոխկապակցված չեն, կամ, եթե փոխկապակցված են, ապա գնորդի և վաճառողի միջև փոխկապակցության փաստը չի ազդել գնի վրա: Որպեսզի որոշվի, թե արդյոք գնորդի և վաճառողի միջև փոխկապվածությունը ազդել է գնի վրա թե ոչ, մաքսային մարմինը կարող է ուսումնասիրել վաճառքի պայմանները: Համապատասխան վաճառքի պայմանների ուսումնասիրության ժամանակ կարող է դիտարկվել, թե ինչ եղանակով են գնորդը և վաճառողը կազմակերպում իրենց առևտրային կապերը, և թե ինչպես են գնորդը և վաճառողը ստացել գործարքում այդ գինը: Մաքսային մարմինները որոշում են ընդունում, որ փոխկապվածությունը չի ազդել գնի վրա, եթե հայտարարատուն հիմնավորում է, որ գինը սահմանված է և համապատասխանում է արդյունաբերության մեջ գնի որոշման քաղաքականության նորմերին, և որ վաճառողը նույն եղանակով է գին որոշում ոչ փոխկապակցված գնորդների հետ, կամ եթե այդ գինը բավարար է ծածկելու վաճառողի բոլոր ծախսերը՝ գումարած այն շահույթը, որը ներկայացնում է վաճառողի ամբողջ վաճառքից ստացված շահույթը՝ նմանատիպ կամ նման դասի ապրանքների վաճառքից տվյալ ժամանակաշրջանում:

Հայտարարատուն կարող է ցույց տալ, որ գնորդի և վաճառողի միջև փոխկապակցությունը չի ազդել գնի վրա՝ հիմնավորելով, որ գործարքի գինը մոտ է հետևյալ արժեքներից մեկին`»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«է) եթե փոխկապակցված կողմերի միջև գործարքի գնի հիման վրա հաշվարկված մաքսային արժեքը չի կարող ընդունվել սույն օրենսգրքի 87 հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետի համաձայն»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Որոշումների ընդունման համար հարցումները կատարվում են մինչև տվյալ ապրանքը վաճառքի հանելը և կարող են կատարվել նաև հետագայում: Որոշումները ուժի մեջ են մնում երեք տարվա ընթացքում, եթե փաստերն ու պայմանները, ներառյալ՝ ծագման կանոնները, որոնք առկա էին որոշումների ընդունման ժամանակ, էականորեն չեն փոփոխվել: Կողմերին նախապես տեղեկացնելու դեպքում որոշումներն ուժը կորցրած են ճանաչվում, եթե ընդունվում է հակառակ որոշում՝ սույն օրենսգրքի 169 հոդվածում նշված վերանայումից հետո: Որոշումները պետք է հրապարակվեն ըստ սույն օրենսգրքի 167 հոդվածի առաջին մասում սահմանված կարգի:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. նոյեմբերի 28
Երևան
ՀՕ-448-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան