ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի նոյեմբերի 13-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում, 2-րդ և 3-րդ մասերում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում, 38-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «ամսական դրամական», իսկ 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում «դրամական» բառերը փոխարինել «կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սույն օրենքով սահմանված կարգով որոշված դրամական» բառերով:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածում`
1) վերնագրում «Ամսական դրամական» բառերը փոխարինել «Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար դրամական» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու (վերահաշվարկելու) համար դրամական բավարարումը որոշվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ամսական դրամական բավարարման գումարի և դրանից պահված եկամտային հարկի տարբերության չափով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 3 ՀՕ-202-Ն |