Գլխավոր տեղեկություն
Համար
N 273-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.07-2020.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 16.09.2020
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
08.09.2020
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

8 սեպտեմբերի 2020 թ.
Երևան

N 273-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 604-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի «Երևան քաղաքի պատվավոր կոչումների և պարգևների մասին» N 604-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) N 1 հավելվածի 2-րդ կետում «գրականության» բառից հետո «սպորտի» բառը փոխարինել «ֆիզիկական կուլտուրայի և սպորտի» բառերով.

2) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-րդ կետով.

«3.1. Անձիք, կազմակերպությունները, ստեղծագործական և աշխատանքային կոլեկտիվները Երևան քաղաքի պատվավոր կոչումների և պարգևների շնորհմանը կարող են ներկայացվել Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհրդի կարծիքի հիման վրա:».

3) N 1 հավելվածի 62-րդ կետի 4-րդ ենթակետը «Երևան քաղաքի» բառերից հետո լրացնել «ֆիզիկական կուլտուրայի և» բառերով:

 

Երևանի քաղաքապետի

առաջին տեղակալ 

Հ. Սարգսյան

 

8 սեպտեմբերի 2020 թ.

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2020 թվական: