Գլխավոր տեղեկություն
Համար
N 1545-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2018 թվականի N 1545-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՎԵԼՎԻՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՎԵԼՎԻՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

  

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան

   

2018 թ. դեկտեմբերի 27

Երևան

   

   

   

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1545-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի

     

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը (դրամ)

1.

8712 00 300 0

Հեծանիվ

Հարմարեցված հեծանիվ՝ հեծանվային շեյրինգի համար

հատ

220

Չինաստան

13 310 000

2.

8301 40 900 0

GPS- կողպեք

GPS, Bluetooth, BLE GPRS հեծանվի հակաառևանգման փական

հատ

220

Չինաստան

5 830 000

3.

8711 60 100 0

Էլեկտրական
սկուտեր

Էլեկտրական սկուտեր՝ հարմարեցված շեյրինգային համակարգով աշխատելու համար

հատ

50

Չինաստան

7 275 000

4.

8712003000

Հարմարեցված հեծանիվներ՝ հեծանվային շեյրինգի համար

Հարմարեցված հեծանիվ 26 ԴՅՈՒՅՄ, Sհimaոօ Օuter 7 արագությամբ հեծանվային շեյրինգի համար: Բաղադրիչները ներառում են հարմարեցված ալյումինե խառնուրդի շրջանակ. Sհimaոօ frօոt v-աձև արգելակ, Sհimaոօ back v-աձև արգելակ, Keոda պինդ չիպային օդաճնշական անվադողեր, շղթայի ապահովիչ, արտոնագրված հակաառևանգման համակարգ, պտուտակներ և օղակներ:

կգ /հատ

14 000/400

Չինաստան

13 580 000

5.

8526100009

Gps- կողպեքներ հեծանիվների համար

GPS, Bluetօօtհ, BLE GPRS հեծանվի հակաառևանգման փական

կգ /հատ

900/500

Չինաստան

4 800 000

6.

8711601000

Էլեկտրական հեծանիվներ՝ սկուտեր շարժիչի հզորությամբ

Հարմարեցված ԷԼԵԿՏՐԱԿԱՆ հեծանիվ 10 ԴՅՈՒՅՄ, 250ՎԱՏՏ, 36V 10.4Aհ շարժական լիցքավորվող մարտկոցով հեծանվային շեյրինգի համար

կգ /հատ

19 600/ 400

Չինաստան

23 040 000

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

67 835 000

(հավելվածը լրաց., փոփ. 20.08.20 N 1388-Ա)

                   

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան