ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2 սեպտեմբեր 2020 թ. թիվ 19-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 5-ի ««Տեղեկատվություն ապրանքների վաճառքի և մնացորդի վերաբերյալ» Ձև 3-առևտուր (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2017 թվականի հուլիսի 14-ի թիվ 15-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 07-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի.
2) Որոշման 2-րդ կետով հաստատված հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 19-Ն որոշման |
«Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 07-Ն որոշման |
ԲԱԺԻՆ 1. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴՆ ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ
հազար դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի |
Ապրանքի անվանումը |
Տողի համարը |
Վաճառվել է ընդամենը |
Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում |
Ա |
Բ |
1 |
2 |
Պարենային ապրանքներ, ընդամենը (115, 120, 125, 130, 135-160, 165-190, 195-220 տողերի գումարը), այդ թվում` |
110 |
||
Միս, մսամթերք (115.1-115.4 տողերի գումարը), այդ թվում՝ |
115 |
||
անասնի միս |
115.1 |
||
թռչնի միս |
115.2 |
||
մսի պահածո |
115.3 |
||
մսամթերք |
115.4 |
||
Ձուկ, խեցեմորթներ և կակղամորթներ |
120 |
||
որից՝ ձկան և ձկնամթերքի պահածո |
120.1 |
||
Սննդային յուղեր և ճարպեր (125.1-125.5 տողերի գումարը), այդ թվում` |
125 |
||
կենդանական յուղ |
125.1 |
||
բուսական յուղ |
125.2 |
||
մարգարին և համանման սննդային յուղեր |
125.3 |
||
մայոնեզ |
125.4 |
||
այլ սննդային յուղեր և ճարպեր |
125.5 |
||
Կաթ, կաթնամթերք |
130 |
||
որից` պանիր |
130.1 |
||
Ձու |
135 |
||
Շաքար և շաքարի փոխարինիչներ |
140 |
||
Շաքարային հրուշակեղեն |
145 |
||
Հացաբուլկեղեն |
150 |
||
Պաղպաղակ |
155 |
||
Թեյ, սուրճ, կակաո, համեմունքներ |
160 |
||
որից` թեյ |
160.1 |
||
Կերակրի աղ |
165 |
||
Ալյուր |
170 |
||
Ձավարեղեն |
175 |
||
Մակարոնեղեն |
180 |
||
Թարմ մրգեր |
185 |
||
Թարմ բանջարեղեն և կարտոֆիլ |
190 |
||
որից՝ թարմ կարտոֆիլ |
190.1 |
||
Պահածոյացված միրգ և բանջարեղեն |
195 |
||
Համասեռացված և սննդակարգային (դիետիկ) սննդամթերք |
200 |
||
Ոգելից խմիչքներ |
205 |
||
Այլ խմիչքներ |
210 |
||
Ծխախոտային արտադրատեսակներ |
215 |
||
Այլ պարենային ապրանքներ |
220 |
||
Ոչ պարենային ապրանքներ, ընդամենը (230, 280, 300, 345, 395, 445, 500 տողերի գումարը), այդ թվում` |
225 |
||
Կենցաղային արտադրատեսակներ, ընդամենը (235, 240, 245, 250-275 տողերի գումարը), այդ թվում` |
230 |
||
Մանածագործական արտադրատեսակներ, որից՝ |
235 |
||
գործվածք (235.1.1-235.1.3 տողերի գումարը), այդ թվում` |
235.1 |
||
բամբակյա |
235.1.1 |
||
բրդյա |
235.1.2 |
||
մետաքսե |
235.1.3 |
||
անկողնու, սեղանի սպիտակեղեն |
235.2 |
||
թելեր |
235.3 |
||
Վարագույրներ և շղարշե վարագույրներ |
240 |
||
Պաստառներ, հատակի ծածկեր, գորգեր և գորգիկներ |
245 |
||
որից՝ գորգեր և գորգիկներ |
245.1 |
||
Կենցաղային էլեկտրասարքեր |
250 |
||
Կահույք |
255 |
||
Լուսավորման սարքեր |
260 |
||
Փայտից, խցանակեղևից և հյուսած արտադրատեսակներ |
265 |
||
Երաժշտական գործիքներ |
270 |
||
Հախճապակե և կավե սպասք, ոչ էլեկտրական կենցաղային սարքեր, արտադրատեսակներ և այլն |
275 |
||
Տեղեկատվական և հեռահաղորդակցական սարքավորանք (285-295 տողերի գումարը), այդ թվում` |
280 |
||
Համակարգիչներ, ծայրամասային սարքավորանք և այլն |
285 |
||
Հեռահաղորդակցության սարքավորանք |
290 |
||
Ձայնասարքեր և տեսասարքեր |
295 |
||
Շինանյութ և երկաթեղեն (305-340 տողերի գումարը), այդ թվում` |
300 |
||
Երկաթեղեն |
305 |
||
Լաքաներկանյութեր |
310 |
||
Թերթապակի |
315 |
||
Այգեգործական ու բանջարանոցային տեխնիկա և գույք |
320 |
||
Ջրմուղի և ջեռուցման սարքավորանք և պարագաներ |
325 |
||
Սանտեխնիկական սարքավորանք |
330 |
||
Ձեռքի գործիքներ |
335 |
||
Այլ շինանյութ |
340 |
||
Մշակութային և հանգստի համար նախատեսված արտադրատեսակներ (350-390 տողերի գումարը), այդ թվում` |
345 |
||
Գրքեր |
350 |
||
Թերթեր և ամսագրեր |
355 |
||
Գրենական և գրասենյակային պիտույքներ |
360 |
||
Ձայնագրություններ և տեսագրություններ |
365 |
||
Սպորտային գույք |
370 |
||
Զբոսաշրջության հանդերձանք և գույք |
375 |
||
Խաղեր և խաղալիքներ |
380 |
||
Փոստային նամականիշներ և մետաղադրամներ |
385 |
||
Հուշանվերներ և արվեստի առարկաներ |
390 |
||
Հագուստ, դեղագործական ու բժշկական ապրանքներ, արդուզարդի պարագաներ, ծաղիկներ, բույսեր, կենդանիների սնունդ և այլն(400, 405-425, 430-440 տողերի գումարը), այդ թվում` |
395 |
||
Հագուստ (400.1, 400.2 - 400.6 տողերի գումարը), այդ թվում` |
400 |
||
Վերնահագուստ |
400.1 |
||
որից՝ մանածագործվածքե հագուստ |
400.1.1 |
||
կաշվե հագուստ |
400.1.2 |
||
Ներքնազգեստ |
400.2 |
||
Գուլպեղեն, զուգագուլպաներ |
400.3 |
||
Գլխարկներ |
400.4 |
||
Մորթի, մորթե հագուստ և արտադրանք |
400.5 |
||
Հագուստի պարագաներ, այլ հագուստ |
400.6 |
||
Կոշիկ |
405 |
||
Կաշվե արտադրատեսակներ և ճանապարհորդական պարագաներ |
410 |
||
Դեղագործական ապրանքներ |
415 |
||
Բժշկական և օրթոպեդիական արտադրատեսակներ |
420 |
||
Կոսմետիկական և արդուզարդի միջոցներ |
425 |
||
որից՝ տնտեսական օճառ |
425.1 |
||
ձեռքի օճառ |
425.2 |
||
Ծաղիկներ, բույսեր և սերմեր |
430 |
||
Պարարտանյութեր և ագրոքիմիական նյութեր |
435 |
||
Ընտանի և տնային կենդանիների սնունդ |
440 |
||
Շարժիչային վառելիք (ավտոմեքենաների համար), այլ նոր ապրանքներ չներառված ուրիշ խմբավորումներում (450, 455-495 տողերի գումարը), այդ թվում՝ |
445 |
||
Ավտոմեքենաների համար շարժիչային վառելիք (450.1-450.4 տողերի գումարը) այդ թվում` |
450 |
||
բենզին |
450.1 |
||
դիզելային վառելիք |
450.2 |
||
քսայուղեր, սառեցնող և այլ միջոցներ |
450.3 |
||
հեղուկ գազ և գազոլին |
450.4 |
||
Ժամացույցներ և ոսկերչական արտադրատեսակներ |
455 |
||
Լուսանկարչական, օպտիկական, ճշգրիտ չափման սարքեր |
460 |
||
Մաքրող միջոցներ |
465 |
||
Այլ տնտեսական ապրանքներ |
470 |
||
Կենցաղային հեղուկ վառելիք, բալոններով գազ, ածուխ և վառելափայտ |
475 |
||
Այլ կենցաղային արտադրատեսակներ |
480 |
||
Գյուղատնտեսական հումք |
485 |
||
Այլ մեքենաներ և սարքավորումներ |
490 |
||
Այլ ոչ պարենային ապրանքներ |
495 |
||
Գործածված ապրանքներ, (505-515 տողերի գումարը), այդ թվում՝ |
500 |
||
Հնարժեք (անտիկվարային) առարկաներ |
505 |
||
Հնագրավաճառքի գրքեր |
510 |
||
Այլ օգտագործված ապրանքներ |
515 |
||
Ընդամենը` (տող 110 + տող 225) |
520 |
ԲԱԺԻՆ 2. ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԸ
Ապրանքի անվանումը |
Տողի համարը |
Վաճառվել է ընդամենը |
Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում (հատ) | |
հատ |
հազ. դրամ | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
455 տողից՝ ժամացույցներ |
525 |
|||
250 տողից՝ սառնարաններ և սառցախցիկներ |
530 |
|||
լվացքի մեքենաներ |
535 |
|||
փոշեկուլներ |
540 |
|||
միկրոալիքային վառարաններ |
545 |
|||
արդուկներ |
550 |
|||
սպասք լվացող մեքենաներ |
555 |
|||
կարող և գործող մեքենաներ |
560 |
|||
սալօջախներ |
565 |
|||
275 տողից՝ գազօջախներ |
570 |
|||
370 տողից՝ հեծանիվներ |
575 |
|||
670 և 675 տողերից՝ մոտոցիկլներ և մոտոռոլլերներ |
580 |
|||
մոպեդներ |
585 |
|||
635 տողից՝ ավտոմեքենաներ (590.1 և 590.2 տողերի գումարը), այդ թվում` |
590 |
|||
մարդատար ավտոմոբիլներ և թեթև ավտոտրանսպորտային միջոցներ |
590.1 |
|||
այլ ավտոտրանսպորտային միջոցներ |
590.2 |
|||
295 տողից՝ աուդիոսարքավորանքներ |
595 |
|||
որից` ռադիոընդունիչ սարքավորանքներ |
595.1 |
|||
հեռուստացույցներ |
600 |
|||
տեսամագնիտոֆոններ |
605 |
|||
460 տողից՝ լուսանկարչական սարքեր |
610 |
|||
290 տողից՝ բջջային հեռախոսներ |
615 |
|||
285 տողից՝ համակարգիչներ |
620 |
|||
490 տողից՝ այլ երկարաժամկետ օգտագործման ապրանքներ |
625 |
ԲԱԺԻՆ 3. ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԸ
Ապրանքի անվանումը |
Տողի համարը |
Վաճառվել է ընդամենը |
Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում (լիտր) | |
լիտր |
հազ.դրամ | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
205 տողից՝ ոգելից խմիչքներ, ընդամենը (630.1-630.2, 630.3-630.6 տողերի գումարը), այդ թվում` |
630 |
|||
օղի և օղելիկյորային արտադրանք |
630.1 |
|||
Գինի |
630.2 |
|||
որից, փրփրուն գինիներ, ներառյալ շամպայն |
630.2.1 |
|||
կոնյակ |
630.3 |
|||
վիսկի |
630.4 |
|||
գարեջուր |
630.5 |
|||
այլ |
630.6 |
ԲԱԺԻՆ 4. ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ
հազար դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի |
Ապրանքի անվանումը |
Տողի համարը |
Վաճառվել է ընդամենը |
Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում |
Ա |
Բ |
1 |
2 |
Ընդամենը (640, 645, 650, 655, 660, 665, 670, 675 տողերի գումարը), այդ թվում՝ |
635 |
||
Մարդատար ավտոմոբիլների և թեթև ավտոտրանսպորտային միջոցների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում |
640 |
||
որից՝ նոր մարդատար ավտոտրանսպորտային միջոցներ |
640.1 |
||
նոր մասնագիտացված շտապ օգնության, բժշկական ծառայության մեքենաներ |
640.2 |
||
նոր մասնագիտացված միկրոավտոբուսներ |
640.3 |
||
նոր ամենագնաց մարդատար ավտոմեքենաներ |
640.4 |
||
նոր մասնագիտացված այլ ավտոմեքենաներ (3,5տ չգերազանցող քաշով) |
640.5 |
||
Մարդատար ավտոմոբիլների և թեթև ավտոտրանսպորտային միջոցների այլ մանրածախ առևտուր |
645 |
||
Այլ ավտոտրանսպորտային միջոցների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում, |
650 |
||
որից՝ բեռնատար ավտոմեքենաներ, |
650.1 |
||
որից՝ նոր բեռնատար ավտոմեքենաներ |
650.1.1 |
||
քարշակներ |
650.2 |
||
ինքնաթափեր, |
650.3 |
||
որից՝ նոր ինքնաթափ հանքաարդյունաբերական մեքենաներ |
650.3.1 |
||
կցանքներ |
650.4 |
||
ավտոբուսներ և միկրոավտոբուսներ |
650.5 |
||
այլ բեռնատար մեքենաներ |
650.6 |
||
Այլ ավտոտրանսպորտային միջոցների մանրածախ առևտրի այլ ծառայություններ |
655 |
||
Ավտոմեքենաների մասերի, հանգույցների և պարագաների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում |
660 |
||
որից՝ ավտոմեքենաների անվադողեր |
660.1 |
||
մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների նոր պահեստամասեր |
660.2 |
||
բեռնատար ավտոմեքենաների նոր պահեստամասեր |
660.3 |
||
հանքաարդյունաբերական ինքնաթափերի նոր պահեստամասեր |
660.4 |
||
Ավտոտրանսպորտային միջոցների մասերի, հանգույցների և պարագաների այլ մանրածախ առևտուր |
665 |
||
Մոտոցիկլների և դրանց մասերի, հանգույցների ու պարագաների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում |
670 |
||
որից՝ մոտոցիկլներ, դրանց մասեր ու պարագաներ |
670.1 |
||
մոտոռոլլերներ, դրանց մասեր ու պարագաներ |
670.2 |
||
մոպեդներ, դրանց մասեր ու պարագաներ |
670.3 |
||
Մոտոցիկլների, դրանց մասերի, հանգույցների ու պարագաների այլ մանրածախ առևտուր |
675 |
| |
ԲԱԺԻՆ 5. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ հազ. դրամ | |||
Ընդամենը (685, 690, 695, 700 տողերի գումարը) այդ թվում` |
680 |
||
Մարդատար ավտոմոբիլների և թեթև բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ընդամենը (685.1 – 685.5 տողերի գումարը) այդ թվում՝ |
685 |
||
ընթացիկ տեխնիկական սպասարկում և նորոգում |
685.1 |
||
Էլեկտրասարքավորանքի նորոգում |
685.2 |
||
ավտոդողերի նորոգում, անիվների կարգավորում և հավասարակշռում |
685.3 |
||
թափքերի և համանման մասերի նորոգում |
685.4 |
||
սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար գազի բալոնների տեղադրում |
685.5 |
||
Այլ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայություններ |
690 |
||
Ավտոմեքենաների լվացում, փայլեցում |
695 |
||
Մոտոցիկլների տեխնիկական սպասարկում և նորոգում |
700 |
ԲԱԺԻՆ 6. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զբաղեցրած առևտրական մակերեսը, քառ. մ |
705 |
|
Աշխատողների միջին տարեկան թվաքանակը, մարդ (տասնորդական ճշտությամբ) |
710 |
Ղեկավար |
_________________________________ |
|
________________________ |
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
_________________________________ |
|
________________________ |
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
« _ _ » _____ ____20___թ.»: |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 19-Ն որոշման |
«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 07-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 3-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Տեղեկատվություն ապրանքների վաճառքի և մնացորդի վերաբերյալ» Ձև 3-առևտուր (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե՝ հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Հաշվետվության իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ https://www.arlis.am/Annexes/5/GT32.1_2019N1579hav.doc հղումը):
6. Վիճակագրական տվյալների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
7. Հաշվետվության մեջ ներառվում են պարենային և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև ավտոմեքենաների և մոտոցիկլների մանրածախ առևտրի վերաբերյալ ցուցանիշներ:
8. Մանրածախ առևտրի շրջանառությունը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների վաճառքն է արժեքային արտահայտությամբ:
9. Ավտոմեքենաների առևտուրը ներառում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը:
10. Առևտրի շրջանառությունը ներառում է բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը:
11. Մանրածախ առևտրի շրջանառության մեջ չի ներառվում
1) գնորդի կողմից վերադարձված ապրանքի արժեքը,
2) ապակե տարաներով վաճառված և հետ վերադարձված, կամ ապրանքի հետ փոխանակման դիմաց տրված տարայի արժեքը,
3) ապրանքափոխանակությամբ կատարված առևտուրը,
4) միջազգային կապի և լիցքավորման քարտերի արժեքը,
5) տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրման տոմսերի արժեքը, վիճակախաղի տոմսերի արժեքը և այլն:
12. Ապրանքային մնացորդը մինչև իրացման պահը շրջանառության ոլորտում գտնվող փաստացի առկա ապրանքների քանակն է` հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:
13. Հաշվետվությունը ներառում է ըստ գործունեության տեսակների արտադրանքները (համաձայն «Մեծածախ և մանրածախ առևտրի ծառայությունների, ավտոտրանսպորտային միջոցների և մոտոցիկլների նորոգման ծառայությունների դասակարգչի» (9 նիշ մակարդակ):
III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
14. Հաշվետվությունը կազմված է վեց բաժնից.
1) բաժին 1` ապրանքների մանրածախ վաճառքը և մնացորդն ըստ տեսակների,
2) բաժին 2` երկարաժամկետ օգտագործման ապրանքների մանրածախ վաճառքը և մնացորդը,
3) բաժին 3` ոգելից խմիչքների մանրածախ վաճառքը և մնացորդը,
4) բաժին 4` ավտոմեքենաների և մոտոցիկլների մանրածախ վաճառքը,
5) բաժին 5` ավտոտրանսպորտային միջոցների և մոտոցիկլների տեխնիկական սպասարկումը և նորոգումը,
6) բաժին 6` ընդհանուր տեղեկություններ:
15. 1-ին բաժնի 1-ին և 2-րդ սյունակներում ներառվում են պարենային և ոչ պարենային ապրանքների մանրածախ վաճառքը և մնացորդը` դրամական արտահայտությամբ (հազ. դրամ), 2-րդ բաժնի ցուցանիշները լրացվում են քանակային (հատ) և դրամական (հազ. դրամ) արտահայտությամբ, իսկ 3-րդ բաժնի ցուցանիշները` քանակային (լիտր) և դրամական (հազ. դրամ) արտահայտությամբ:
16. 4-րդ բաժնի 1-ին և 2-րդ սյունակներում ներառվում են ավտոմեքենաների և մոտոցիկլների մանրածախ վաճառքը և մնացորդը` դրամական արտահայտությամբ (հազ. դրամ), 5-րդ բաժնի ցուցանիշները լրացվում են միայն դրամական (հազ. դրամ) արտահայտությամբ:
17. 6-րդ բաժնում լրացվում է զբաղեցրած մակերեսը (քառ. մ) և աշխատողների միջին տարեկան թվաքանակը:
18. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները:
1) Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ):
2) Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31)-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը) աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
3) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:
4) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է` նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:
19. Հաշվետվության 1-ին բաժնի 110 տողը ներառում է 115, 120, 125, 130, 135-160, 165-190, 195-220 տողերի հանրագումարը:
20. Տող 115-ը ներառում է տող 115.1-ը՝ տավարի, հորթի, ոչխարի, գառան, խոզի և այլ մսի վաճառքը և մնացորդը, տող 115.2-ը՝ ընտանի և վայրի թռչնամսի վաճառքը և մնացորդը, տող 115.3-ը՝ պահածոյացված մսի և թռչնամսի վաճառքը և մնացորդը, տող 115.4-ը՝ տավարի, հորթի, ոչխարի, գառան, խոզի, թռչնի և այլ մսամթերքի և պահածոյացված մսամթերքի վաճառքը և մնացորդը:
21. Տող 120-ը ներառում է ձկան, խեցեմորթների և կակղամորթների, դրանց խավիարի, կիսաֆաբրիկատների, պահածոների և այլ ծովամթերքի վաճառքը և մնացորդը:
22. Տող 125-ը ներառում է տող 125.1-ը՝ կենդանական յուղերի, տող 125.2-ը՝ բուսական յուղերի, տող 125.3-ը՝ մարգարինի և համանման սննդային յուղերի, տող 125.4-ը՝ մայոնեզի, տող 125.5-ը՝ այլ սննդային յուղերի և ճարպերի վաճառքը և մնացորդը:
23. Տող 130-ը ներառում է կաթի, կաթի փոշու, թթվասերի, կարագի, մածունի, յոգուրտի, կեֆիրի, կաթնաշոռի, կաթնասերի, պանրի, սերուցքի և այլ կաթնամթերքի վաճառքը և մնացորդը:
24. Տող 135-ը ներառում է բոլոր տեսակի ձվերի վաճառքը և մնացորդը:
25. Տող 140-ը ներառում է շաքարի և շաքարի փոխարինիչների, տող 145-ը՝ շոկոլադի և շոկոլադե հրուշակեղենի և այլ շաքարային հրուշակեղենի, տող 150-ը՝ հացի, այդ թվում՝ լավաշի, հրուշակեղենի, բուլկեղենի և այլ հացաբուլկեղենի վաճառքը և մնացորդը:
26. Տող 155-ը ներառում է պաղպաղակի, տող 160-ը՝ թեյի, սուրճի, կակաոյի, համեմունքների վաճառքը և մնացորդը, տող 165-ը՝ կերակրի աղի, տող 170-ը՝ ալյուրի, տող 175-ը՝ բրնձի, հնդկաձավարի, վարսակի և այլ ձավարեղենի, տող 180-ը՝ մակարոնեղենի վաճառքը և մնացորդը:
27. Տող 185-ը ներառում է թարմ մրգերի, տող 190-ը՝ թարմ բանջարեղենի, այդ թվում՝ կարտոֆիլի, կաղամբի, ճակնդեղի, գազարի, վարունգի, լոլիկի, սոխի, լոբու և լոբազգիների, այլ թարմ բանջարեղենի ու սնկի վաճառքը և մնացորդը: Տող 195-ը ներառում է պահածոյացված մրգի և պահածոյացված բանջարեղենի վաճառքը և մնացորդը:
28. Տող 200-ը ներառում է մանկական սննդի, ինչպես նաև համասեռացված և սննդակարգային (դիետիկ) այլ սննդամթերքի վաճառքը և մնացորդը:
29. Տող 205-ը ներառում է կոնյակի, արմանյակի, վիսկիի, օղու, գինու, այդ թվում՝ փրփրուն գինու, գարեջրի, լիկյորի և օղելիկյորային ալկոհոլային խմիչքների, սպիրտային այլ խմիչքների վաճառքը և մնացորդը:
30. Տող 210-ը ներառում է հանքային ջրերի, բնական աղբյուրի ջրի, մրգահյութերի, բանջարահյութերի, ինչպես նաև ոչ ալկոհոլային խմիչքների վաճառքը և մնացորդը:
31. Տող 215-ը ներառում է ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտի փոխարինիչների` սիգարներ, չերուտներ (ծայրը կտրած սիգարներ), սիգարելլաներ (բարակ սիգարներ), ծխագլանակների, ծխամորճի ծխախոտի, ծամելու ծխախոտի, քթախոտի վաճառքը և մնացորդը:
32. Տող 220-ը ներառում է ուտելի սառույցի և ուրիշ խմբավորումներում չներառված այլ սննդամթերքի վաճառքը և մնացորդը:
33. Տող 225-ը ներառում է 230, 280, 300, 345, 395, 445, 500 տողերի հանրագումարը:
34. Տող 230-ը ներառում է 235, 240, 245, 250-275 տողերի հանրագումարը:
35. Տող 235-ը ներառում է գործվածքի (բամբակյա, բրդյա, մետաքսե), անկողնու, սեղանի սպիտակեղենի, կարի ասեղների, հելունների, շյուղերի, թելերի, ելանյութերի և համանման այլ մանածագործական արտադրատեսակների վաճառքը և մնացորդը:
36. Տող 240-ը ներառում է վարագույրների և շղարշե վարագույրների վաճառքը և մնացորդը:
37. Տող 245-ը ներառում է պաստառների, հատակի ծածկերի, գորգերի և գորգիկների վաճառքը և մնացորդը:
38. Տող 250-ը ներառում է էլեկտրակենցաղային ապրանքների` սառնարանների, սառցարանների, սպասք լվացող, լվացքի, չորացնող մեքենաների, փոշեկուլների, էլեկտրական սավանների, տաքացուցիչների, տոստերների, միկրոալիքային վառարանի, սալօջախների, ջեռուցման և խոհանոցային սարքերի, կարող և գործող մեքենաների, արդուկների, լարերի, անջատիչների և այլ կենցաղային Էլեկտրասարքերի վաճառքը և մնացորդը:
39. Տող 255-ը ներառում է կենցաղային և գրասենյակային կահույքի վաճառքը և մնացորդը:
40. Տող 260-ը ներառում է լուսավորման սարքերի վաճառքը և մնացորդը:
41. Տող 265-ը ներառում է փայտից, խցանակեղևից և հյուսած արտադրատեսակների վաճառքը և մնացորդը:
42. Տող 270-ը ներառում է երաժշտական գործիքների և պարտիտուրաների վաճառքը և մնացորդը:
43. Տող 275-ը ներառում է ուրիշ խմբավորումներում չներառված հախճապակե կամ կավե սպասքի, ապակե, ճենապակե, խեցե արտադրատեսակների, դանակային արտադրատեսակների և ոչ էլեկտրական կենցաղային սարքերի՝ վառարանների, գազի կաթսաների, գազօջախների, բուխարիների, ոչ էլեկտրական ջրատաքացուցիչների և այլ արտադրատեսակների վաճառքը և մնացորդը:
44. Տող 280-ը ներառում է տող 285, 290 և 295 տողերի հանրագումարը:
45. Տող 285-ը ներառում է համակարգիչների, մոնոբլոկ համակարգիչների, նոթբուքների, նեթբուքների, պլանշետների, այլ անհատական համակարգիչների, ծայրամասային սարքավորանքի, ծրագրային ապահովման վաճառքը և մնացորդը: Տող 285-ը չի ներառում չգրառված սկավառակների և ժապավենների վաճառքը և մնացորդը:
46. Տող 290-ը ներառում է բջջային հեռախոսների, լարային հեռախոսների, հեռահաղորդակցական այլ սարքավորանքի վաճառքը և մնացորդը:
47. Տող 295-ը ներառում է ձայնասարքերի և տեսասարքերի՝ հեռուստացույցների, տեսամագնիտոֆոնների, ռադիոընդունիչ սարքավորանքի վաճառքը և մնացորդը:
48. Տող 300-ը ներառում է 305-340 տողերի հանրագումարը:
49. Տող 305-ը ներառում է երկաթեղենի, տող 310-ը՝ լաքերի, ներկանյութերի, էմալապատող նյութերի, տող 315-ը՝ թերթապակու վաճառքը և մնացորդը:
50. Տող 320-ը ներառում է այգեգործական ու բանջարանոցային տեխնիկայի և գույքի, մասնավորապես՝ սվինային բահերի և գոգաթիակային եղանների, քաղհանիչների, քլունգների, ուրագների, փոցխերի, կացինների, հատիչների և համանման կտրող գործիքների (բացի սառույցի համար կացիններից), էտոցների և մկրատների, համանման մեկ ձեռքով աշխատելու համար (ներառյալ թռչունների համար մկրատները), այգու մկրատների, երկբռնականի էտոցների և մկրատների, համանման երկու ձեռքով աշխատելու համար, ձեռքի գործիքների այլ, գյուղատնտեսության, այգեգործության կամ անտառային տնտեսության մեջ օգտագործելու համար, (բացի ծալովի դանակներից), գյուղատնտեսության և անտառային տնտեսության համար տրակտորների, գութանների, տափանների, շառտիչների, կուլտիվատորների, քաղհանիչների և մարկեղների, ցանիչների, տնկիչների և սածիլատնկիչ մեքենաների, օրգանական և հանքային պարարտանյութերի շաղացրման մեքենաների, խոտհնձիչների, սիզամարգերի, պուրակների կամ մարզահրապակների հնձիչների, բերքահավաք մեքենաների, խոտհնձի մեքենաների, ծղոտի կամ խոտի մամլիչների, (ներառյալ մամլիչ-հավաքիչների), արմատապալարապտուղների հավաքման, բերքահավաքի և կալսի մեքենաների, գյուղատնտեսությունում կամ այգեգործությունում օգտագործվող հեղուկների ու փոշիների շաղացրման և փոշիացրման մեխանիկական սարքվածքների, գյուղատնտեսությունում կամ այգեգործությունում օգտագործվող ինքնաբեռնվող կամ ինքնաթափ կցանքների և կիսակցանքների, այգեգործական և բանջարանոցային այլ գույքի և տեխնիկայի վաճառքը և մնացորդը:
51. Տող 325-ը ներառում է կոյուղու, ջրմուղի, ջեռուցման համակարգերի համար սև մետաղներից խարիսխների, ոչ մեծ (ճանկիչներ) խարիսխների և դրանց մասերի, կոյուղու, ջրմուղի, ջեռուցման համակարգերի համար ոչ կռելի թուջից հոսակների, վանդակների, մտոցների, սև մետաղներից ձուլած արտադրատեսակների վաճառքը և մնացորդը:
52. Տող 330-ը ներառում է սանտեխնիկական սարքավորանքի վաճառքը և մնացորդը:
53. Տող 335-ը ներառում է մուրճերի, սղոցների, պտուտակիչների և ձեռքի այլ գործիքների վաճառքը և մնացորդը:
54. Տող 340-ը ներառում է սղոցանյութերի, նրբատախտակի, շինարարական փայտե կցամասերի, փայտե շինվածքների, աղյուսի, երդիկի, պանելի, կերամիկական սալիկների, ցեմենտի և ուրիշ խմբավորումներում չներառված այլ շինանյութի վաճառքը և մնացորդը:
55. Տող 345-ը ներառում է տող 350-ը՝ գրքերի, տող 355-ը՝ թերթերի, ամսագրերի, տող 360-ը՝ գրենական և գրասենյակային պիտույքների, տող 365-ը՝ ձայնագրությունների և տեսագրությունների, տող 370-ը՝ հեծանիվների, ձկնորսական պարագաների, նավակների և սպորտային այլ ապրանքների, տող 375-ը՝ զբոսաշրջային հանդերձանքի և գույքի, տող 380-ը՝ խաղերի, խաղալիքների, տող 385-ը՝ փոստային նամականիշների և մետաղադրամների, տող 390-ը՝ հուշանվերների և արվեստի առարկաների վաճառքը և մնացորդը:
56. Տող 395-ը ներառում է 400, 405-425, 430-440 տողերի հանրագումարը:
57. Տող 400-ը ներառում է տղամարդկանց, կանանց և երեխաների համար մանածագործվածքե, կաշվե, տրիկոտաժե վերնահագուստի (վերնաշապիկներ, տաբատներ, կոստյումների, պիջակներ, զգեստներ, կիսաշրջազգեստներ և այլն), ներքնազգեստի (շապիկներ, վարտիքներ, կրծկալներ և այլն), գուլպաների, կիսագուլպաների և զուգագուլպաների, գլխարկների, բոլորագլխարկների, մորթու, մորթե հագուստի և արտադրանքի, հագուստի պարագաների (գոտիներ, շարֆեր, փողկապներ, ձեռնոցներ և այլն) և այլ հագուստի վաճառքը և մնացորդը:
58. Տող 405-ը ներառում է կաշվե, գործվածքից և այլ նյութերից կոշիկի վաճառքը և մնացորդը:
59. Տող 410-ը ներառում է ճամպրուկների, պայուսակների, ուսապարկերի և համանման ճանապարհային ապրանքների, թամբագործական ապրանքների և հեծելասարքերի վաճառքը և մնացորդը: Տող 410-ը չի ներառում սպորտային կաշվե հագուստի վաճառքը և մնացորդը:
60. Տող 415-ը ներառում է դեղագործական ապրանքների, այդ թվում՝ բուսական, հոմեոպատիկ, դեղերի, շիճուկների, վակցինաների, վիտամինների, ինչպես նաև բժշկական պարագաների՝ թանզիֆի, բամբակի, բժշկական անձեռոցիկների, վիրակապի, ասեղների, ներարկիչների, բժշկական պայուսակների վաճառքը և մնացորդը:
61. Տող 420-ը ներառում է բժշկական գործիքների՝ տոնոմետրի, ֆոնենդոսկոպի, գլյուկոմետրի, մասաժորի, լսողական ապարատների, ամբլիոստիմուլյատորների, բժշկական տեխնիկայի և սարքավորումների՝ հեմոդիալիզի, անզգայացման սարքերի, ռենտգենյան, ինֆրակարմիր, ուլտրաձայնային սարքերի և օրթոպեդիական արտադրատեսակների՝ պրոթեզների, սեղմիրանների, կոշիկի ներդիրների և սուպինատորների, անցաթուփի, ձեռնափայտի և այլնի վաճառքը և մնացորդը:
62. Տող 425-ը ներառում է օծանելիքի՝ բուրմունքի, պարֆյումերային ջրի, օծաջրի, եթերային յուղերի, դիմահարդարման, գրիմի, մատնահարդարման, ոտնահարդարման, սափրվելու, ատամների և բերանի խոռոչի հիգիենայի, մազերի, անձնական հիգիենայի միջոցների և այլնի վաճառքը և մնացորդը:
63. Տող 430-ը ներառում է ծաղիկների, ծաղկեպսակների, բույսերի, ծառերի, թփերի, տնկիների, սերմերի վաճառքը և մնացորդը:
64. Տող 435-ը ներառում է պարարտանյութերի, ագրոքիմիական և պաշտպանիչ նյութերի վաճառքը և մնացորդը:
65. Տող 440-ը ներառում է ընտանի և տնային կենդանիների սննդի վաճառքը և մնացորդը:
66. Տող 445-ը ներառում է 450, 455-495 տողերի հանրագումարը:
67. Տող 450-ը ներառում է տող 450.1-ը՝ բենզինի, տող 450.2-ը՝ դիզելային վառելիքի, տող 450.3-ը՝ քսայուղերի, սառեցնեղ և այլ միջոցների և տող 450.4-ը՝ հեղուկ գազի և գազոլինի վաճառքը և մնացորդը:
68. Տող 455-ը ներառում է մեխանիկական, կվարցային, էլեկտրոնային, թվային, գրպանի, ձեռքի, կախազարդի, մատանու տեսքով ժամացույցների, ազդանշանային ժամացույցների (լաբորատորիաների համար) զարթուցիչների և թանկարժեք մետաղներից ու թանկագին քարերից ոսկերչական արտադրատեսակների վաճառքն ու մնացորդը:
69. Տող 460-ը ներառում է լուսանկարչական, օպտիկական, ճշգրիտ չափման սարքերի վաճառքն ու մնացորդը:
70. Տող 465-ը ներառում է մաքրող միջոցների վաճառքն ու մնացորդը:
71. Տող 470-ը ներառում է այլ խմբավորումներում չներառված տնտեսական ապրանքների վաճառքն ու մնացորդը:
72. Տող 475-ը ներառում է կենցաղային հեղուկ վառելիքի, բալոններով գազի, ածխի և վառելափայտի վաճառքն ու մնացորդը:
73. Տող 480-ը ներառում է ուրիշ խմբավորումներում չներառված կենցաղային արտադրատեսակների վաճառքն ու մնացորդը, տող 485-ը՝ ուրիշ խմբավորումներում չներառված գյուղատնտեսական հումքի, տող 490-ը՝ ուրիշ խմբավորումներում չներառված մեքենաների և սարքավորումների, տող 495-ը՝ ոչ մթերային և ոչ սպառման համար արտադրատեսակների վաճառքն ու մնացորդը:
74. Տող 500-ը ներառում է տող 505-ը՝ հնարժեք (անտիկվարային) առարկաների, տող 510-ը՝ հնագրավաճառքի գրքերի և տող 515-ը՝ այլ օգտագործված ապրանքների վաճառքն ու մնացորդը:
75. Տող 520-ը ներառում է պարենային և ոչ պարենային ապրանքների հանրագումարը:
76. Հաշվետվության բաժին 2-ի 2-րդ սյունակի 525 տողը լրացվում է բաժին 1-ի 1-ին սյունակի 455 տողից, 530-ից 565 տողերը՝ 250 տողից, 570 տողը՝ 275 տողից, 575 տողը՝ 370 տողից, 595-ից 605 տողերը՝ 295 տողից, 610 տողը՝ 460 տողից, 615 տողը՝ 290 տողից, 620 տողը՝ 285 տողից, 625 տողը՝ 490 տողից: Հաշվետվության բաժին 2-ի 2-րդ սյունակի 580 և 585 տողերը լրացվում են բաժին 4-ի 1-ին սյունակի 670 և 675 տողերից, տող 590-ը՝ 635 տողից:
77. Հաշվետվության բաժին 3-ի 630 տողի 2-րդ սյունակը լրացվում է բաժին 1-ի 1-ին սյունակի 205 տողից:
78. Տող 635-ը ներառում է հաշվետվության 640, 645, 650, 655, 660, 665, 670, 675 տողերի հանրագումարը:
79. Տող 640-ը ներառում է մասնագիտացված խանութներում նոր և օգտագործված մարդատար ավտոտրանսպորտային միջոցների, մասնագիտացված մարդատար ավտոտրանսպորտային միջոցների (3.5 տ. չգերազանցող քաշով)՝ շտապ օգնության, բժշկական ծառայության մեքենաների, միկրոավտոբուսների, ամենագնաց մարդատար ավտոմեքենաների և մասնագիտացված մարդատար այլ ավտոմեքենաների վաճառքն ու մնացորդը:
80. Տող 645-ը ներառում է մարդատար ավտոմոբիլների և թեթև ավտոտրանսպորտային միջոցների այլ վաճառքը (համացանցի միջոցով և այլն) և մնացորդը:
81. Տող 650-ը ներառում է մասնագիտացված խանութներում նոր և օգտագործված այլ ավտոտրանսպորտային միջոցների՝ բեռնատար ավտոմեքենաների, քարշակների, ինքնաթափերի, կցանքների, ավտոբուսների, միկրոավտոբուսների, այլ բեռնատար մեքենաների, զբոսաշրջության տրանսպորտային միջոցների «ամառանոցային տնակ» տեսակի կցանքների, ավտոֆուրգոնների վաճառքը և մնացորդը:
82. Տող 655-ը ներառում է այլ ավտոտրանսպորտային միջոցների այլ վաճառքը (համացանցի միջոցով և այլն) և մնացորդը:
83. Տող 660-ը ներառում է մասնագիտացված խանութներում ավտոմեքենաների անվադողերի, նոր և օգտագործված պահեստամասերի և ավտոմեքենաների այլ մասերի, հանգույցների, պարագաների վաճառքն ու մնացորդը:
84. Տող 665-ը ներառում է ավտոտրանսպորտային միջոցների մասերի, հանգույցների և պարագաների այլ վաճառքը (համացանցի միջոցով և այլն) և մնացորդը:
85. Տող 670-ը ներառում է մասնագիտացված խանութներում մոտոցիկլների, մոտոռոլլերների, մոպեդների, ձյունագնացների, դրանց մասերի, հանգույցների ու պարագաների վաճառքն ու մնացորդը:
86. Տող 675-ը ներառում է մոտոցիկլների, մոտոռոլլերների, մոպեդների, ձյունագնացների, դրանց մասերի, հանգույցների ու պարագաների այլ վաճառքն ու մնացորդը:
87. Տող 680-ը ներառում է 685, 690, 695, 700 տողերի հանրագումարը:
88. Տող 685-ը ներառում է մարդատար ավտոմոբիլների և թեթև բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը և նորոգումը: Այն ընդգրկում է 685.1-ից 685.5 տողերը:
89. Տող 685.1-ը ներառում է մարդատար ավտոմոբիլների և թեթև բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների ընթացիկ տեխնիկական սպասարկումը և մեխանիկական նորոգումը, այդ թվում՝ շարժիչի, ղեկային կառավարման, ներարկման էլեկտրոնային համակարգի, փոխհաղորդակների, արտանետիչ և հովացնող համակարգերի, ժամանվակների, կախոցների, արգելակների և այլնի նորոգումը և կարգաբերումը, ինչպես նաև տեխսպասարկման կայաններում տեխնիկական զննումը:
90. Տող 685.2-ը ներառում է մարդատար ավտոմոբիլների և թեթև բեռնատար մեքենաների ցոլալապտերի կարգավորումը, ազդասարքերի նորոգումը և այլ էլեկտրասարքավորանքի նորոգումը, ինչպես նաև կուտակիչների փոխարինումը:
91. Տող 685.3-ը ներառում է մարդատար ավտոմոբիլների և թեթև բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների դողերի նորոգումը, անիվների կարգավորումը և հավասարակշռումը, դողերի հավաքումը, ներքին փողակների նորոգումը:
92. Տող 685.4-ը ներառում է մարդատար ավտոմոբիլների և թեթև բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների նստատեղերի, դռների, փականների, թափարգելների, ներկումը, լուսամուտների և պաշտպանիչ էկրանների փոխարինումը և այլն:
93. Տող 685.5-ը ներառում է ավտոտրանսպորտային միջոցներում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար գազի բալոնների տեղադրումը:
94. Տող 690-ը ներառում է այլ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումն ու նորոգումը, այդ թվում՝ ընթացիկ տեխնիկական սպասարկումը, էլեկտրասարքավորանքի նորոգումը, թափքերի ու համանման մասերի (դռների, կողպեքների, լուսամուտների) նորոգումը:
95. Տող 695-ը ներառում է ավտոմեքենաների մաքրումը, ընթացիկ խնամքը` լվացում, փայլեցում, հակաքայքայիչ պաշտպանիչ պատում և այլն:
96. Տող 700-ը ներառում է մոտոցիկլների, մոտոռոլերների, մոպեդների, ձյունագնացների տեխնիկական սպասարկումը և նորոգումը:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2020 թվական: