ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2020 թվականի ք. Երևան |
թիվ 96-Ն |
ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերի, 7-րդ մասի, 47-րդ հոդվածի 4-րդ մասի և «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել`
1) ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ցանցային օպերատորի գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. Հակոբյան |
2020 թ. սեպտեմբերի 8 ք. Երևան |
Հավելված N 1 Հաստատված է Հեռուստատեսության և ռադիոյի որոշմամբ |
ԿԱՐԳ
ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման ընթացակարգը:
2. Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն:
3. Ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար կարող են դիմել իրավաբանական և ֆիզիկական անձինք:
4. Լիցենզիան տրվում է տասը տարի գործողության ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ:
5. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության ժամկետի երկարաձգումը և կրկնօրինակի տրամադրումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված հիմքերով և կարգով:
2. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման համար ներկայացվում է ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմում (այսուհետ՝ Դիմում)՝ համաձայն Ձև N 1-ի և անհրաժեշտ փաստաթղթեր:
7. Դիմումին կցվում են՝
1) դիմումատուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները,
2) տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ,
3) ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր:
8. Դիմումին կից փաստաթղթերը ներկայացվում են թելակարված, համարակալված, վերջին թերթի հետնամասում, կարի վրա փակցված պիտակով՝ «Բաղկացած է ... թերթից» գրառմամբ («...» նշվում է թերթերի քանակը), ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում):
9. Փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին և սույն կարգով սահմանված պահանջներին:
10. Դիմումատուն, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:
11. Փաստաթղթերը Հանձնաժողով կարող են ներկայացվել պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ, կամ առձեռն` ստացականով:
12. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը դրանք ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դիմումատուին պատշաճ կերպով տեղեկացնում է այդ մասին` դրանց շտկման նպատակով: Դիմումատուն իրավունք ունի սույն մասում նշված ծանուցումը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, Հանձնաժողով ներկայացնել փաստաթղթերը` առանց նշված թերությունների:
3. ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
13. Հանձնաժողովն իր նիստում քննարկում է Դիմումը և որոշում է ընդունում այն մուտքագրելուց հետո` 30 օրվա ընթացքում:
14. Դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշումը դիմումատուին ուղարկվում է որոշումն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում:
15. Որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
16. Դիմումատուն լիցենզիա տրամադրելու մասին Հանձնաժողովի որոշումը ստանալուց հետո՝ 20-օրյա ժամկետում վճարում է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրք:
17. Սույն կարգի 16-րդ կետում նշված պետական տուրքի վճարումից հետո՝ տասնօրյա ժամկետում Հանձնաժողովը դիմումատուին տալիս է լիցենզիա:
18. Պետական տուրքը չվճարելը հիմք է լիցենզիա տրամադրելու մասին որոշումը Հանձնաժողովի կողմից ուժը կորցրած ճանաչելու համար:
4. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՈՒՄԸ
19. Դիմումը մերժվում է, եթե`
1) ներկայացված փաստաթղթերը թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են.
2) փաստաթղթերը չեն համապատասխանում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին.
3) դիմումատուն չի վերացրել Հանձնաժողովի կողմից նշված թերությունները.
4) բացակայում են տեսալսողական տեղեկատվության հեռարձակման տեխնիկական հնարավորությունները:
Ձև N 1 Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգի
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
______________________________ին | |
|
(անուն, ազգանուն) |
ԴԻՄՈՒՄ
Ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու
Դիմումատուի անվանումը ___________________________________________________________________
Գտնվելու/հաշվառման վայրը ________________________________________________________________
Հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն _______________________________________________________
Սփռման տարածքը________________________________________________________________________
Վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի թիվը______________________________________________
Կից փաստաթղթեր՝ ________ թերթ:
Կ.Տ. (կնիքի առկայության դեպքում)
___ ________ ___________ (օրը, ամիսը, տարեթիվը) |
Հավելված N 2 Հաստատված է Հեռուստատեսության և ռադիոյի որոշմամբ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ |
ԼԻՑԵՆԶԻԱ __________________(լիցենզիայի սերիան և համարը) |
ք. ___________ |
______ _____________ _________ (լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը) |
տրվում է |
______________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը) |
գործունեության տեսակը |
______________________________________________________________________ (իրավաբանական անձի գտնվելու կամ ֆիզիկական անձի հաշվառման վայրը) |
սփռման տարածքը |
______________________________________________________________________ |
լիցենզիայի գործողության ժամկետը |
___________________________________ |
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
_______________ ___________________ (ստորագրություն) Կ.Տ. (անուն, ազգանուն) |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2020 թվական: