ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2020 թվականի ք. Երևան |
թիվ 82-Ա |
ԼՍՈՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՀԱՅԵՐԵՆ ԵՆԹԱԳՐՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵԹԵՐԱՅԻՆ ԺԱՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և 32-րդ հոդվածի 7-րդ մասով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել լսողական խնդիրներ ունեցող սպառողների համար օրվա ընթացքում համապատասխանաբար առնվազն մեկական մանկական և լրատվական տեսալսողական հաղորդումներ ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով հեռարձակման եթերային ժամերը:
2. Տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները, որոնք արտադրում են նաև մանկական և (կամ) լրատվական տեսալսողական հաղորդումներ, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողական խնդիրներ ունեցող սպառողների համար տեղեկատվության ընկալման մատչելիությունը՝ օրվա ընթացքում համապատասխանաբար առնվազն մեկական մանկական և լրատվական տեսալսողական հաղորդումների հեռարձակումը հետևյալ եթերային ժամերին.
1) մանկական տեսալսողական հաղորդումները ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով պետք է եթեր հեռարձակվեն աշխատանքային օրերին ժամը՝ 16:00-ից մինչև 21:00-ն, իսկ հանգստյան օրերին՝ 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում,
2) լրատվական տեսալսողական հաղորդումները ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով պետք է եթեր հեռարձակվեն ժամը՝ 17:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. Հակոբյան |
2020 թ. օգոստոսի 28 ք. Երևան |