Գլխավոր տեղեկություն
Համար
N 1645-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.2020-23.09.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2020

 

06.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

        

6 հոկտեմբերի 2020 թվականի N 1645-Ա

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ռազմական դրությամբ պայմանավորված և ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար Հայաստանի Հանրապետությանը որպես նվիրատվություն (նվիրաբերություն) տրվող շարժական գույքը համարվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն է հանձնվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված փաստաթղթերի հիման վրա կամ հանձնման-ընդունման ակտով՝ կողմերի համաձայնությամբ։

2. Ռազմական դրությամբ պայմանավորված և ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար ձեռք բերվող շարժական գույքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն է հանձնվում սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով:

3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գույքը սահմանված կարգով հաշվառվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան