Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ Ա-01/2020
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 04.08.2020
Ընդունող մարմին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
12.06.2020
Ստորագրող մարմին
Հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2020

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

12 հունիսի 2020 թ.

ք. Երևան

Ա-01/2020

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԿԱՄ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՏՎՅԱԼ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԾԱՆՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՁԵՎԸ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի(այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 35-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Օրենքի 21-րդ հոդվածի 11-րդ մասով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշում է.

1. Հաստատել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի գլխավոր քարտուղարի կամ գլխավոր քարտուղարի գործառույթներ իրականացնող անձի կողմից տվյալ մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ծանուցելու կարգը և ձևը՝ համաձայն Հավելված 1-ի։

2. Հաստատել հայտարարագրերի ռեեստրի վարման կարգը՝ համաձայն Հավելվածի 2-ի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։

 

Հանձնաժողովի նախագահ՝

Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հանձնաժողովի անդամներ`

Լ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Ա. ՓԱՇԻՆՅԱՆ
Ն. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

Հավելված 1

Կոռուպցիայի կանխարգելման

հանձնաժողովի 2020 թվականի

հունիսի 12-ի թիվ Ա-01/2020 որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԿԱՄ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՏՎՅԱԼ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԾԱՆՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՈՒ ՁԵՎԸ

 

1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի գլխավոր քարտուղարի կամ գլխավոր քարտուղարի գործառույթներ իրականացնող անձը, այսուհետ՝ մարմնի պատասխանատու, տվյալ մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին տվյալները՝ ռեեստրը, լրացնում է սույն Կարգի 5-րդ կետով սահմանված ձևաթղթին համապատասխան՝ Microsoft Excel ֆորմատով, «Mulberry» փաստաթղթերի էլեկտրոնային շարժի առցանց համակարգի միջոցով, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հանձնաժողովի info@cpcarmenia.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով։

2. Մարմնի պատասխանատուն հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին ռեեստրը լրացվում և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ուղարկվում պաշտոնի նշանակման կամ ազատման հիմքի ծագման պահից եռօրյա ժամկետում։

3. Այն դեպքում, երբ հանրային պաշտոնների որևէ խումբ օրենքի ուժով դառնում է հայտարարատու պաշտոն, մարմնի պատասխանատուն այդ խմբի պաշտոն զբաղեցրած անձանց ռեեստրը լրացնում և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ուղարկում 10-օրյա ժամկետում։

4. Սույն Կարգի 1-ին կետում նշված ռեեստրին կցվում է յուրաքանչյուր պաշտոնատար անձի պաշտոնի ստանձնելու կամ դադարեցնելու համար հիմք հանդիսացող համապատասխան ակտի պատճենը։

5. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված ռեեստրի ձևանմուշը Microsoft Excel ֆորմատով տեղադրված Է և ներբեռնման համար հասանելի Է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ www.cpcarmenia.am կայքի «Իրավական ակտեր» բաժնում։

6. Մարմնի պատասխանատուի կողմից տվյալ մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին տվյալները՝ ռեեստրը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրելու Ձևաթուղթը սահմանվում է N 1 Ձևով։

 

Ձև N 1

 

 

ՌԵԵՍՏՐ

 

ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՏՎՅԱԼՆԵՐ

 

ՄԱՐՄՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

ՀԾՄ ՀՕ-206-Ն ՕՐԵՆՔԻ 34-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ

ՊԱՇՏՈՆԻ ՏԵՍԱԿԸ

ԱՆՈՒՆ

ԱԶԳԱՆՈՒՆ

ՀԱՅՐ-ԱՆՈՒՆ

Հանրային ծառայու-թյունների համա-րանիշ (նշել միայն համա-րանիշը տասը նիշով առանց ավելորդ նշումների, օրինակ՝ 1234567890)

Ծննդյան օր ամիս, տարի
(օր/ամիս/տարի ֆորմատով, օրինակ՝ 01/01/2020)

ՊԱՇՏՈՆԻ ՍՏԱՆՁՆՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ (օր/ամիս/տարի ֆորմատով, օրինակ՝ 01/01/2020)

ՊԱՇՏՈՆԻ ԴԱԴԱ-ՐԵՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ (օր/ամիս/տարի ֆորմատով, օրինակ՝ 01/01/2020)

ԱՆՁՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵ (նշել միայն մեկ հասցե առանց ավելորդ նշանների կամ նշումների, օրինակ՝ example@example.am)

 ԱՆՁՆԱԿԱՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈ-ՍԱՀԱՄԱՐ

 ԱՆՁՆԱԿԱՆ ՖԻՔՍՎԱԾ ՀԵՌԱԽՈ-ՍԱՀԱՄԱՐ

ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱ-ԿՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵ

                         
                         
                         
                         

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

1. Խնդրում ենք excel սյան «Ցանկ» վերնագրի փոխարեն լրացնել Ձեր գերատեսչության անվանումը

2․ Աղյուսակի ամենավերևում «Գերատեսչության անվանումը» փոխել և լրացնել Ձեր գերատեսչության անվանումը

3. «ՊԱՇՏՈՆԻ ՏԵՍԱԿԸ» դաշտում կա պաշտոնն ընտրելու հնարավորություն, որի համար անհրաժեշտ է այդ համապատասխան տողի աջ անկյուն ի սլաքի միջոցով ընտրել պաշտոնի տեսակը

4․ Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված աշխատակիցների քանակով, կարող եք ավելացնել նոր տող

 

6.1 «ՀԾՄ ՀՕ-206-Ն ՕՐԵՆՔԻ 34-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակում անհրաժեշտ է լրացնել հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնի լրիվ անվանումը՝ ըստ տվյալ մարմնի համար հաստատված հաստիքացուցակի։ Սույն կարգի իմաստով՝ հայտարարատու պաշտոնատար անձը համարվում է համապատասխան պաշտոնը զբաղեցնող բոլոր այն դեպքերում, երբ նա իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները, այդ թվում՝ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, պայմանագրային հիմունքներով կամ այլ եղանակով, բացառությամբ՝ համատեղության կարգով ժամանակավոր պաշտոնակատար և հետծննդյան և երեխայի խնամքի հետ կապված արձակուրդ գնալու հիմքով տվյալ պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու և Ազգային ժողովի պատգամավորի հասարակական հիմունքներով օգնականի դեպքերի, այդ դեպքում նրանց տվյալները ռեեստրով չեն տրամադրվում։

5.1.1 Այն դեպքում, երբ հայտարարատու պաշտոնատար անձը ստանձնում է տվյալ մարմնում հաստիքացուցակով հաստատված նոր ստեղծված պաշտոն, անձի՝ զբաղեցրած պաշտոնի անվանումը լրացնելուց հետո փակագծերում ավելացվում է «նոր» բառը։

5.1.2 Այն դեպքում, երբ հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնի դադարեցման հիմքը հաստիքացուցակի կրճատումն է կամ պաշտոնի վերանվանումը, նախկին պաշտոնի անվանումը լրացնելուց հետո փակագծերում ավելացվում է «Չգործող» բառը։

5.1.3 Այն դեպքում, երբ հայտարարատու պաշտոնատար անձը պաշտոնը դադարեցնելուց հետո նույն մարմնում ստանձնում է մեկ այլ՝ հայտարարագրման պարտականություն սահմանող պաշտոն, ռեեստրում տվալ պաշտոնատար անձի անվամբ հաջորդաբար կատարվում է երկու առանձին տողով գրառում։ Առաջին տողում լրացվում են պաշտոնի դադարեցման դեպքում ռեեստրում լրացման ենթակա տվալները, իսկ երկրորդ տողում՝ պաշտոնի ստանձնման դեպքում ռեեստրում լրացման ենթակա տվալները։

6.2 «ՊԱՇՏՈՆԻ ՏԵՍԱԿԸ» սյունակում կա պաշտոնի տեսակն ընտրելու հնարավորություն։ Ընտրելու համար անհրաժեշտ է սեղմել դաշտի աջ անկյունում առկա սլաքը։

6.3 «ԱՆՈՒՆ» «ԱԶԳԱՆՈՒՆ» «ՀԱՅՐԱՆՈՒՆ» սյունակներում հայտարարատու պաշտոնատար անձի համապատասխան տվալները շարադրվում են պաշտոնատար անձի անձնագրի տվյալներին համապատասխան։

6.4 «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԸ» սյունակում պարտադիր է լրացնել հայտարարատու պաշտոնատար անձի ՀԾՀ-ի 10 նիշանոց ծածկագիրն առանց որևէ ավելորդ նշման։

6.5 «ԾՆՆԴՅԱՆ ՕՐ, ԱՄԻՍ, ՏԱՐԻ» սյունակում շարադրված հաջորդականությամբ և ձևաթղթում նշված ֆորմատով նշվում են հայտարարատու պաշտոնատար անձի համապատասխան տվյալները։

6.6 «ՊԱՇՏՈՆԻ ՍՏԱՆՁՆՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ» սյունակում լրացվում է հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակման ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին՝ առանց որևէ ավելորդ նշման։ Եթե այն համապատասխանում է իրավական ակտի ընդունման ամսաթվին, ապա անհրաժեշտ է լրացնել նույն ամսաթիվը, իսկ եթե իրավական ակտով սահմանված է պաշտոնի ստանձնման այլ ժամկետ կամ ամսաթիվ, ապա անհրաժեշտ է լրացնել այդ ժամկետը կամ ամսաթիվը։

6.7 «ՊԱՇՏՈՆԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ» սյունակում լրացվում է հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնից ազատելու ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին՝ առանց որևէ ավելորդ նշման։ Եթե այն համապատասխանում է իրավական ակտի ընդունման ամսաթվին, ապա անհրաժեշտ է լրացնել նույն ամսաթիվը, իսկ եթե իրավական ակտով սահմանված է պաշտոնի դադարեցման այլ ժամկետ կամ ամսաթիվ, ապա անհրաժեշտ է լրացնել այդ ժամկետը կամ ամսաթիվը։

6.8 «ԱՆՁՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵ» սյունակում անհրաժեշտ է լրացնել միայն մեկ էլեկտրոնային փոստի հասցե, ընդ որում՝ անձնական օգտագործման հասցե։ Անձնական էլեկտրոնային փոստի հասցեն ռեեստրում լրացնելու համար տրամադրում է հայտարարատու պաշտոնատար անձը։ Հայտարարատու պաշտոնատար անձի՝ անձնական էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխության դեպքում, հայտարարատու պաշտոնատար անձը իր փոփոխված տվյալները պարտավոր է մուտքագրել հայտարարագրման համակարգում։ Հայտարարագրման համակարգի էլեկտրոնային փոստի հասցեի դաշտում թույլատրվում է միայն մեկ էլեկտրոնային հասցեի մուտքագրումն՝ առանց որևէ ավելորդ նշման։ Հայտարարատուի պաշտոնատար անձի էլեկտրոնային հասցեին Հանձնաժողովի կողմից ուղարկված գրությունները հանդիսանում են պաշտոնական, իսկ հայտարարատուն համարվում է պատշաճ ծանուցված։ Հայտարարատուի կողմից տրամադրված էլեկտրոնային հասցեն սխալ կամ անվավեր լինելու կամ ծանուցումները չկարդալու բացասական հետևանքը կրում է հայտարարատու պաշտոնատար անձը։

6.9 «ԱՆՁՆԱԿԱՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ» սյունակում անհրաժեշտ է լրացնել հայտարարատու պաշտոնատար անձի միայն մեկ անձնական հեռախոսահամար։ Անձնական հեռախոսահամարը ռեեստրում լրացնելու համար տրամադրում է հայտարարատու պաշտոնատար անձը։ Հայտարարատու պաշտոնատար անձի՝ անձնական հեռախոսահամարի փոփոխության դեպքում, հայտարարատու պաշտոնատար անձը իր փոփոխված տվյալները պարտավոր է մուտքագրել հայտարարագրման համակարգում։

6.10 «ԱՆՁՆԱԿԱՆ ՖԻՔՍՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ» սյունակում առկայության պարագայում անհրաժեշտ է լրացնել հայտարարատու պաշտոնատար անձի միայն մեկ անձնական ֆիքսված հեռախոսահամար։ Անձնական հեռախոսահամարը ռեեստրում լրացնելու համար տրամադրում է հայտարարատու պաշտոնատար անձը։ Հայտարարատու պաշտոնատար անձի՝ անձնական հեռախոսահամարի փոփոխության դեպքում, հայտարարատու պաշտոնատար անձը իր փոփոխված տվյալները պարտավոր է մուտքագրել հայտարարագրման համակարգում։

6.11 «ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵ» սյունակում լրացվում է հայտարարատու պաշտոնատար անձի փաստացի բնակության հասցեն։ Այս տվյալը ռեեստրում լրացնելու համար տրամադրում է հայտարարատու պաշտոնատար անձը։

 

Ձև N 1

 

Կոռուպցիայի կանխարգելման

հանձնաժողովի

2020 թվականի հուլիսի 9-ի

թիվ 01-Ա որոշման հավելված 1-ի

 

Պետական գերատեսչության անվանումը

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

ՀԾՄ ՀՕ-206-Ն ՕՐԵՆՔԻ 34-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ

ՊԱՇՏՈՆԻ ՏԵՍԱԿԸ

ԱՆՈՒՆ

ԱԶԳԱՆՈՒՆ

ՀԱՅՐ-ԱՆՈՒՆ

Հանրային ծառայու-թյունների համա-րանիշ (նշել միայն համա-րանիշը տասը նիշով առանց ավելորդ նշումների, օրինակ՝ 1234567890)

Ծննդյան օր ամիս, տարի
(օր/ամիս/տարի ֆորմատով, օրինակ՝ 01/01/2020)

ՊԱՇՏՈՆԻ ՍՏԱՆՁՄԱՆ
ԱՄՍԱԹԻՎ (օր/ամիս/տարի ֆորմատով, օրինակ՝ 01/01/2020)

ՊԱՇՏՈՆԻ ԴԱԴԱ-ՐԵՑՄԱՆ
ԱՄՍԱԹԻՎ (օր/ամիս/տարի ֆորմատով, օրինակ՝ 01/01/2020)

ԱՆՁՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵ (նշել միայն մեկ հասցե առանց ավելորդ նշանների կամ նշումների, օրինակ՝ example@example.am)

 ԱՆՁՆԱԿԱՆ
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱ-ՀԱՄԱՐ

 ԱՆՁՆԱԿԱՆ
ՖԻՔՍՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱ-ՀԱՄԱՐ

ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱ-ԿՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵ

                         
                         
                         
                         

 

*ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

1. Խնդրում ենք excel սյան «Ցանկ» վերնագրի փոխարեն լրացնել Ձեր գերատեսչության անվանումը

2․ Աղյուսակի ամենավերևում «Գերատեսչության անվանումը» փոխել և լրացնել Ձեր գերատեսչության անվանումը

3. «ՊԱՇՏՈՆԻ ՏԵՍԱԿԸ» դաշտում կա պաշտոնն ընտրելու հնարավորություն, որի համար անհրաժեշտ է այդ համապատասխան տողի աջ անկյունի սլաքի միջոցով ընտրել պաշտոնի տեսակը

4․ Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված աշխատակիցների քանակով, կարող եք ավելացնել նոր տող

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 օգոստոսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան