Գլխավոր տեղեկություն
Համար
N 521-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 սեպտեմբերի 2020 թվականի N 521-Ա

 

«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԵՎ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 5,628,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Խաղահրապարակի և զբոսայգու սարքավորումների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 90026188) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766 ) 2020 թվականի հուլիսի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խաղահրապարակի և զբոսայգու սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում` 5,628,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն։

3. «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

  

2020 թ. սեպտեմբերի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 2-ի N 521-Ա

որոշման

    

 «ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԵՎ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

 

 ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Միջնավան համայնքում մանկական խաղահրապարակի և զբոսայգու սարքավորումների պատրաստում և տեղադրում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Թուֆենկյան Հիմնադրամ ընկերություն, գրանցված ԱՄՆ, Նյու-Յորք նահանգ, ք.Նյու-Յորք, 3-րդ Ավենյու 919

4.

Ծրագիրը կատարողը

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ, Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ` 90026188

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետություն, տարածքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

5,628,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքային համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի Օգոստոսի 28-ից մինչև Սեպտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքում մանկական խաղահրապարակի և զբոսայգու սարքավորումների պատրաստում և տեղադրում՝ 5,628,000 դրամ արժողությամբ

2020 թվականի Օգոստոսի 28-ից մինչև Սեպտեմբերի 30-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքում մանկական խաղահրապարակի և զբոսայգու սարքավորումների պատրաստում (փոքրիկ տարզան, զսպանակով ճոճանակ, պտույտ 1.5 մ, Աստրա 2, հեքիաթ, ցուցանակ, աղբաման, նստարան, արևային լույսեր) և տեղադրում, գինը` 5,628,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան