Գլխավոր տեղեկություն
Համար
N 1227-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.13-2020.07-26 Պաշտոնական հրապարակման օրը 24.07.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2020 թվականի N 1227-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 713-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 713-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.

«5. www.e-community.am տիրույթում գտնվող համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (ՀԷԿՄՀ) օպերատոր է հանդիսանում «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը («ԷԿԵՆԳ» ՓԲԸ)»:

2. Առաջարկել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը կազմակերպել www.e-community.am տիրույթում գտնվող համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (այսուհետ՝ ՀԷԿՄՀ) ստեղծման աշխատանքները, շահագործման մոդելը, կառավարել ՀԷԿՄՀ-ի գործարկումը, շահագործումը, նախնական ֆինանսական ներդրումներ պահանջվելու դեպքում՝ ապահովել դրանց ներդրումը սեփական ֆինանսական միջոցների հաշվին, շահագործման հետ կապված ֆինանսական օգուտները հաշվառել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իրականացնել ՀԷԿՄՀ-ի գործարկման հետ կապված այլ անհրաժեշտ գործողություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 24

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2020 թվական: