Գլխավոր տեղեկություն
Համար
N 247-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.08.2020-14.08.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.10-2020.08.23 Պաշտոնական հրապարակման օրը 13.08.2020
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
13.08.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.08.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի, 2020 թվական N 247-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման (այսուհետ նաև՝ Որոշում) 2-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և Որոշման հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի՝ 2020 թվականի մայիսի 15-ի թիվ 40-Ա հրամանի հիման վրա իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների կողմից սպասարկվող երթուղիները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը՝

1) «Հայր և որդի Մկրտչյաններ» ՍՊԸ՝ թիվ 8 ավտոբուսային երթուղի, 3511Տ, 2932Տ, 2353Տ, 1263Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ,

2) «Արդինի ստուդիա» ՓԲԸ՝ թիվ 57 ավտոբուսային երթուղի, 2069Տ, 2072Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ,

3) «Հայկ և Տաթևիկ» ՍՊԸ՝ թիվ 44 ավտոբուսային երթուղի, 1651Տ, 1659Տ, 1664Տ, 1663Տ, 1649Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ,

4) «Լուհր» ՍՊԸ՝ թիվ 42 ավտոբուսային երթուղի, 1239Տ, 1240Տ, 1248Տ, 1236Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ,

5) «Էս․Թի․Տրանս․Մոբիլ» ՍՊԸ՝ թիվ 39 ավտոբուսային երթուղի, 0100Տ, 0099Տ, 0131Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ։

2. Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին՝ ապահովել վերոնշյալ ընկերությունների սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

  Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան