ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 26-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 102 հոդվածում՝
ա) մաքսատուրքի դրույքաչափերը սահմանող աղյուսակն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 04, 11, 15, 17, 18, 39 17 31 100 և 85 39 10 100 ծածկագրերի տողերից հետո համապատասխանաբար լրացնել հետևյալ տողերով՝
«04 08 11 | ձվի փոշի | 0 | 0» |
«11 09 00 000 | հացահատիկային սոսնձանյութ | 0 | 0» |
«1515 30 100 | գերչակի յուղ | 0 | 0» |
«17 03 | մաթ | 0 | 0» |
«18 01 | կակաո հատիկավոր, աղացած, չոր կամ բոված | 0 | 0» |
«39 17 32 910 | արհեստական թաղանթներ երշիկեղենի համար | 0 | 0» |
«85 41 | դիոդներ, տրանզիստորներ և նմանատիպ կիսահաղորդիչ սարքեր | 0 | 0 |
85 42 | էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ և միկրոհավաքածուներ | 0 | 0». |
բ) 4819 ծածկագրին վերաբերող տողի երկրորդ սյունակը լրացնել «այդ թվում՝ չծալված՝ սոսնձված կամ չսոսնձված՝ մեկից ավելի շերտեր ունեցող թերթեր ծալքավոր թղթից կամ ստվարաթղթից, արտաքինից հարթ երեսներով» բառերով.
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետ՝
«4. Անկախ սույն հոդվածի 1-ին կետում սահմանված մաքսատուրքի դրույքաչափերից՝ 2203, 2204, 220410, 2205, 2206, 2207, 220820, 220830, 220840, 220850, 220860, 220870, 220890 ծածկագրերին դասվող ապրանքների համար մաքսատուրքը վճարվում է հետևյալ յուրահատուկ դրույքաչափերով՝
Ապրանքի
|
ապրանքի համառոտ անվանումը
|
չ/մ
|
Մաքսատուրքի դրույքաչափը դրամով | |
Ներմուծում |
Արտահանում | |||
2203 | գարեջուր | 1 լիտր | 50 | 0 |
2204 | խաղողի գինիներ | 1 լիտր | 100 | 0 |
220410 | փրփրուն գինիներ | 1 լիտր | 75 | 0 |
2205 | վերմուտ և այլ խաղողի գինիներ՝ բուսական և արոմատիկ էքստրակտների հավելումներով | 1 լիտր | 140 | 0 |
2206 | խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք) | 1 լիտր | 60 | 0 |
2207 | էթիլային սպիրտ | 1լ. 100% սպիրտի վերահաշվ. | 70 | 0 |
2208 | ալկոհոլային խմիչքներ, այդ թվում՝ | |||
220820 | խաղողի գինու կամ գինենյութի թորումից ստացվող սպիրտային թրմեր (կոնյակ, արմանյակ և այլն) | 1լ. 100% սպիրտի վերահաշվ. | 1100 | 0 |
220830 | վիսկի | 370 | 0 | |
220840 | ռոմ և տաֆֆա | 420 | 0 | |
220850 | ջին և գիհու թրմօղի | 450 | 0 | |
220860 | օղի | 240 | 0 | |
220870 | լիկյորներ և մրգօղիներ | 600 | 0 | |
220890 | սպիրտ պարունակող այլ խմիչքներ | 240 | 0»: |
Հոդված 2. Օրենսգրքի 105 հոդվածի 1-ին կետը «որոնց» բառից առաջ լրացնել «որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սույն օրենսգրքով սահմանված չէ 0 տոկոս և» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
|
Ռ. Քոչարյան |
|