Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-127
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2001-17.10.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.12.30/33(131)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 26-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 102 հոդվածում՝

ա) մաքսատուրքի դրույքաչափերը սահմանող աղյուսակն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 04, 11, 15, 17, 18, 39 17 31 100 և 85 39 10 100 ծածկագրերի տողերից հետո համապատասխանաբար լրացնել հետևյալ տողերով՝

 

«04 08 11  ձվի փոշի  0  
«11 09 00 000 հացահատիկային սոսնձանյութ  0
«1515 30 100 գերչակի յուղ 0
«17 03 մաթ 0
«18 01 կակաո հատիկավոր, աղացած, չոր կամ բոված  0
«39 17 32 910 արհեստական թաղանթներ երշիկեղենի համար  0
«85 41  դիոդներ, տրանզիստորներ և նմանատիպ կիսահաղորդիչ սարքեր  0 0
85 42  էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ և միկրոհավաքածուներ 0 0». 

 

բ) 4819 ծածկագրին վերաբերող տողի երկրորդ սյունակը լրացնել «այդ թվում՝ չծալված՝ սոսնձված կամ չսոսնձված՝ մեկից ավելի շերտեր ունեցող թերթեր ծալքավոր թղթից կամ ստվարաթղթից, արտաքինից հարթ երեսներով» բառերով.

գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետ՝

 

«4. Անկախ սույն հոդվածի 1-ին կետում սահմանված մաքսատուրքի դրույքաչափերից՝ 2203, 2204, 220410, 2205, 2206, 2207, 220820, 220830, 220840, 220850, 220860, 220870, 220890 ծածկագրերին դասվող ապրանքների համար մաքսատուրքը վճարվում է հետևյալ յուրահատուկ դրույքաչափերով՝

 

Ապրանքի
ծածկագիրն
ըստ ԱՏԳ ԱԱ-ի

 

ապրանքի համառոտ անվանումը

 

չ/մ

 

Մաքսատուրքի դրույքաչափը դրամով

Ներմուծում

Արտահանում

2203 գարեջուր 1 լիտր 50 0
2204 խաղողի գինիներ 1 լիտր 100 0
220410 փրփրուն գինիներ  1 լիտր 75 0
2205 վերմուտ և այլ խաղողի գինիներ՝ բուսական և արոմատիկ էքստրակտների հավելումներով 1 լիտր 140 0
2206  խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք)   1 լիտր 60 0
2207 էթիլային սպիրտ 1լ. 100% սպիրտի վերահաշվ. 70 0
2208 ալկոհոլային խմիչքներ, այդ թվում՝      
220820 խաղողի գինու կամ գինենյութի թորումից ստացվող սպիրտային թրմեր (կոնյակ, արմանյակ և այլն) 1լ. 100% սպիրտի վերահաշվ. 1100 0
220830 վիսկի 370 0
220840 ռոմ և տաֆֆա 420 0
220850 ջին և գիհու թրմօղի 450 0
220860 օղի   240 0
220870 լիկյորներ և մրգօղիներ 600 0
220890 սպիրտ պարունակող այլ խմիչքներ 240 0»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 105 հոդվածի 1-ին կետը «որոնց» բառից առաջ լրացնել «որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սույն օրենսգրքով սահմանված չէ 0 տոկոս և» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
 29 դեկտեմբերի 2000 թ.
ՀՕ-127