ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 24-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարել հետևյալ լրացումները.
1. Օրենսգրքի 8 հոդվածի`
ա) 4-րդ կետի «թարգմանիչները» բառից հետո լրացնել «, որոնցից վերցվում է ստորագրություն` բացահայտված գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և չօգտագործելու մասին» բառերը.
բ) 5-րդ կետի «պահպանմամբ» բառից առաջ լրացնել «, պետական, ծառայողական, առևտրային, բանկային և այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների» բառերը:
2. Օրենսգրքի 28 հոդվածի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերում համապատասխանաբար` «պատճենները» և «հետազոտմանը» բառերից հետո լրացնել «` հաշվի առնելով սույն օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները» բառերը:
3. Օրենսգրքի 49 հոդվածի 4-րդ կետի «կարգով» բառից հետո լրացնել «` պետական, ծառայողական, առևտրային, բանկային և այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ» բառերը:
4. Օրենսգրքի`
ա) 65 հոդվածի 4-րդ կետի «կարգով» բառից հետո լրացնել «` պետական, ծառայողական, առևտրային, բանկային և այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ» բառերը.
բ) 65 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5. Ապացույցի ապահովման մասին որոշումը կատարելուց հետո դատարանն այդ մասին անհապաղ տեղեկացնում է դատավարության այն մասնակցին, որին պատկանող ապացույցի նկատմամբ որոշում է ընդունվել, եթե վերջինս նախապես տեղյակ չի եղել այդ որոշմանը:»:
5. Օրենսգրքի 93 հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երկրորդ պարբերությամբ.
«Այն դեպքում, երբ հայցադիմումը ներկայացնելու հետ միաժամանակ հայցվորը միջնորդություն է ներկայացնում հայցի կամ ապացույցների ապահովման պահանջով, և դատարանը բավարարում է այդ միջնորդությունը, ապա հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճենները դատարանի որոշումը կատարելուց հետո անհապաղ ուղարկվում են պատասխանողին:»:
6. Օրենսգրքի 97 հոդվածի 1-ին կետի «անձի միջնորդությամբ» բառերից հետո հանել ստորակետը և լրացնել «կամ իր նախաձեռնությամբ» բառերը:
7. Օրենսգրքի 100 հոդվածի`
ա) 1-ին կետի «այլ միջոցով» բառերից հետո լրացնել «կամ ձևափոխելու» բառերը.
բ) 2-րդ կետի «այլ միջոցով փոխարինելու» բառերից հետո լրացնել «կամ ձևափոխելու» բառերը:
8. Օրենսգրքի 101 հոդվածի 2-րդ կետի «լուծվում է» բառերից հետո լրացնել «միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում,» բառերը:
9. Օրենսգրքի 102 հոդվածի`
ա) 1-ին կետի «պահանջել» բառից հետո լրացնել «եռօրյա ժամկետում» բառերը.
բ) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Այդ պահանջը չկատարելու դեպքում հայցի ապահովման մասին որոշումը ենթակա է վերացման:»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|