ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2020 թվականի N 697-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 840-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 840-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ջ. Գևորգյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Ա. Բաղդասարյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 12 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. հունիսի 12-ի N 697-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2018 թվականի hունիսի 27-ի N 840-Ա որոշման |
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ս. Խանդանյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Տ. Գաբրիելյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ի. Ղափլանյան |
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ |
Գ. Սարգսյան |
- ՀՀ Արարատի մարզպետ |
Գ. Մամիկոնյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական |
Ա. Գիլոյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ |
Լ. Գրիգորյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ»: |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |