Գլխավոր տեղեկություն
Համար
N 1575-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2019 թվականի N 1575-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2015 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրված N 1673P փոխառության համաձայնագրով իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում ձեռք բերված գույքի շահագործումը ծրագրի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ծրագրի շրջանակներում ձեռք բերված պետական սեփականություն հանդիսացող գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 1,928,166,634 դրամ արժողությամբ գույքը` վերակառուցված ոռոգման համակարգերը, նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի համայնքներին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել՝

1) սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը համայնքների հետ, դրանցում սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են նվիրաբերություն ստացող համայնքների միջոցների հաշվին.

2) սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 15

Երևան

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
 նոյեմբերի 14-ի N 1575-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

ՀՀ մարզի և օբյեկտի անվանումը

Օբյեկտի հզորությունը
(գծմ)

Կառույցի արժեքը
(դրամ)

 IRFSP/CW/NS-2017/037

   

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի ոռոգման համակարգի վերակառուցում»

Պ/էթիլենային խողովակ 9161 գծմ, վաք 1182 գծմ

 466,611,344

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի ոռոգման համակարգի վերակառուցում»

խողովակաշար 948 գծմ, վաքեր LR4, LR6 8118 գծմ

 370,472,031

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի ոռոգման համակարգի վերակառուցում»

պողպատյա խողովակ d=325մմ-2650գծմ, d=108մմ-650գծմ, ջրհան կայան 1 հատ

 137,679,036

«ՀՀ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի ոռոգման համակարգի վերակառուցում»

միաձույլ բետոնե ջրանց 4189 գծմ, վաքեր LR4-6480գծմ, LR6 600 գծմ

 407,230,063

«Լոռու մարզի Դսեղ համայնքի տնամերձ հողերի սնող ջրագծի կառուցում»

Պ/էթիլենային խողովակ 391 գծմ

 17,135,991

«Լոռու մարզի Ճոճկան համայնքի լրացուցիչ ջրամատակարարում»

Պ/էթիլենային խողովակ 2231 գծմ

 28,621,964

«ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի համար օրվա կարգավորման ջրամբարից /ՕԿՋ/ կենտրոնացված W2-ի,W3-ի ջրագծերի կառուցում և Փոքր Այրումի W1-ի,W2-ի ջրատարների կառուցում»

Պ/էթիլենային խողովակ 1062 գծմ

 28,311,594

«ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի համար օրվա կարգավորման ջրամբարից /ՕԿՋ/ կենտրոնացված W1-ի ջրագծերի կառուցում»

Պ/էթիլենային խողովակ 1240 գծմ

 26,921,882

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի ջրամատակարարման համակարգի վերականգնում» I,II հատվածներ

Պ/էթիլենային խողովակ 2325 գծմ

 56,272,459

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի ջրամատակարարման ներքին ցանցի վերակառուցում» I,II,III,IV հատվածներ

Պ/էթիլենային խողովակ 6509 գծմ

 206,002,220

«ՀՀ Արագածոտնիի մարզի Արագածավան գյուղի ջրամատակարարման համակարգի/3 թաղամաս/ վերականգնում» I,II,III հատվածներ

Պ/էթիլենային խողովակ 5063 գծմ

 122,587,152

«ՀՀ Գեղարքունիքի մարզի
Գավառ համայնքի վերակառուցված
ոռոգման համակարգի 1 հատ
ջրհան կայանի վերակառուցում»

պողպատե խողովակ d=273 մմ I=1901
գծմ, d=108 մմ I=59 գծմ

60,320,898

ԸՆԴԱՄԵՆԸ

 

1,928,166,634

(հավելվածը փոփ., լրաց. 21.05.20 N 819-Ա)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան