Հայաստանի Հանրապետության
օ ր ե ն ք ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
2000 թվականի փետրվարի 7-ին
«Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման եվ ուժի մեջ մտնելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ և երրորդ մասերով.
«Օրենքներում և այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունները և լրացումները ներառում է կառավարության լիազոր մարմինը` փոփոխությունների կամ լրացումների մասին օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում:
Օրենքում փոփոխությունը կամ լրացումը ներառելուց հետո` 10-օրյա ժամկետում, կառավարության լիազոր մարմինը գործող օրենքը` ամփոփված էլեկտրոնային կրիչում, ուղարկում է Հանրապետության Նախագահին և Ազգային ժողով:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 81 հոդվածով.
«Հոդված 8.1 Տարին մեկ անգամ` հունվար ամսին, հրատարակվում է պաշտոնական տեղեկագրի հատուկ թողարկում, որտեղ զետեղվում են այն օրենքները, Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերը և կարգադրությունները, Ազգային ժողովի նորմատիվ որոշումները, կառավարության և վարչապետի նորմատիվ որոշումները, որոնցում կատարված փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ են մտել նախորդ տարվա ընթացքում:
Պաշտոնական տեղեկագրի հատուկ թողարկումում զետեղվում է Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքների, Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների, Ազգային ժողովի նորմատիվ որոշումների, կառավարության և վարչապետի նորմատիվ որոշումների ցանկը, բացառությամբ փոփոխությունների կամ լրացումների մասին օրենքների, Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների, Ազգային ժողովի նորմատիվ որոշումների, կառավարության և վարչապետի նորմատիվ որոշումների` նշելով դրանց պաշտոնական հրապարակման վավերապայմանները (ռեկվիզիտները):»:
Հոդված 3. Օրենքի 9 հոդվածից հանել «պաշտոնական» բառը: Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով.
«Վերահրատարակելիս հղումը պաշտոնական հրապարակմանը պարտադիր է:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 101 հոդվածով.
«Հոդված 10.1 2000 թվականի ընթացքում հրատարակվում են պաշտոնական տեղեկագրի լրացուցիչ թողարկումներ, որտեղ զետեղվում են Հայաստանի Հանրապետությունում գործող այն օրենքները, Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերը և կարգադրությունները, Ազգային ժողովի նորմատիվ որոշումները, կառավարության և վարչապետի նորմատիվ որոշումները, որոնցում կատարված փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ են մտել մինչև 2000 թվականը:»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|