Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.1999-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.12.06/30(96)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.10.1999
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.1999
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
|
Ընդունված է Ազգային ժողովի կողմից 26 հոկտեմբերի 1999 թվականի |
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածում`
ա) առաջին մասի 1-ին կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«է) գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար |
180 |
եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող գյուտերի խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր գյուտի համար` լրացուցիչ
|
140 |
եթե գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու դիմումը ներկայացվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո 12 ամսվա ընթացքում` լրացուցիչ` |
|
մեկ գյուտի համար |
90 |
միասնական մտահղացում կազմող գյուտերի խմբի մեկից ավելի յուրաքանչյուր գյուտի համար |
70». |
բ) երկրորդ մասում «50» թիվը փոխարինել «30» թվով:
Հոդված 2.
Օրենքի 28 հոդվածի երրորդ մասը «կապված» բառից հետո լրացնել «տուրքերը, բացառությամբ սույն օրենքի 18 հոդվածի 1-ին կետի «է» ենթակետով սահմանվածների» բառերով, հանել «և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները» բառերը:
Հոդված 3.
Օրենքի 18, 28, և 33 հոդվածներում «օգտակար սարքի» և «օգտակար սարքերի» բառերը փոխարինել «օգտակար մոդելի» և «օգտակար մոդելների» բառերով, իսկ օրենքի 18 հոդվածում «ժամանակավոր արտոնագիր» բառերը փոխարինել «նախնական արտոնագիր» բառերով:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Երևան 23 նոյեմբերի 1999 թ. ՀՕ-14
|
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |