ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից |
«ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փաստաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 34 հոդվածով.
«Հոդված 34. Մինչև «Բարձրագույն իրավաբանական որակավորող հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը` ընդհանուր և հատուկ ծրագրերով որակավորման ստուգումը կազմակերպում է յոթ անդամից կազմված բարձրագույն իրավաբանական որակավորող պետական հանձնաժողովը:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են` Հայաստանի Հանրապետության փաստաբանների կոլեգիայի նախագահության կողմից ընտրված երեք փաստաբան, դատարանների նախագահների խորհրդի կողմից նշանակված երեք դատավոր և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից ներկայացվող նախարարության մեկ ներկայացուցիչ:
Հանձնաժողովի նախագահն ընտրվում է հանձնաժողովի որոշմամբ` հանձնաժողովի անդամների թվից:
Որակավորող պետական հանձնաժողովի գործունեության կարգը հաստատում է հանձնաժողովը»:
Հոդված 2. Օրենքի 31 հոդվածի 3-րդ կետում «հունվարի 1-ը» բառերը փոխարինել «մարտի 1-ը» բառերով:
Հոդված 3. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|