Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 158-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.13/90(1543).1 Հոդ.275.9
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.10.2019
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

11 հոկտեմբերի 2019 թվականի

թիվ 158-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 366-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ը համապատասխանեցնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում իրականացված փոփոխություններին,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե», «իա» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը  որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ը հաստատելու մասին» թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» Կանոնակարգ 3/04-ի թիվ 1 հաշվետվությունում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

 

1) Հաշիվ 2006-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ հիմնական միջոցներ)

   2 

   20 

 200

2006

 

2) Հաշիվ 2015-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ) ամորտիզացիա

   2  

   20  

 201

2015

 

3) Ենթաբաժին 202-ը 2023 հաշվից հետո լրացնել 2024 հաշվով հետևյալ բովանդակությամբ.

 

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ)

   2  

   20 

 202

2024

 

4) Ենթաբաժին 202-ը 2033 հաշվից հետո լրացնել 2034 հաշվով հետևյալ բովանդակությամբ.

 

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) ամորտիզացիա

   2  

  20 

 203

2034

 

5) Հաշիվ 2052-ում «վարձակալված հիմնական միջոցներում» բառերը փոխարինել «օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ հիմնական միջոցներ)» բառերով,

 

6) Ենթաբաժին 205-ը 2052 հաշվից հետո լրացնել 2053 հաշվով հետևյալ բովանդակությամբ.

 

Կապիտալ ներդրումներ օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ)

   2  

   20  

 205 

2053

 

7) Ենթաբաժին 206-ը 2061 հաշվից հետո լրացնել 2062 և 2063 հաշիվներով հետևյալ բովանդակությամբ.

 

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ) արժեզրկում

  2

  20

206

2062

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) արժեզրկում

  2 

  20

206

2063

 

8) Բաժին 20-ը 2071 հաշվից հետո լրացնել 208-րդ ենթաբաժնով հետևյալ բովանդակությամբ.

 

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ հիմնական միջոցներ) կապիտալ ներդրումների ամորտիզացիա

  2  

  20

208

2080

Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) կապիտալ ներդրումների ամորտիզացիա

  2

  20  

208

2081

 

9) Հաշիվ 3770-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով վճարվելիք գումարներ

  3  

  37 

377

3770

 

10) Հաշիվ 4301-ում «Ֆինանսական վարձակալության» բառերը փոխարինել «Վարձակալության» բառերով,

 

11) Բաժին 43-ից հանել հետևյալ տողը.

 

Ֆինանսական վարձակալության դիմաց չկրած ֆինանսական ծախսեր

   4 

   43

  431

4310

 

12) Հաշիվ 8020-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Կարճաժամկետ վարձակալությամբ ստացված ակտիվներ

   8

  80

 802

8020

 

13) Հաշիվ 8021-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Վարձակալությամբ ստացված փոքրարժեք ակտիվներ

   8

  80

 802

8021

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

   2019 թ. հոկտեմբերի 16

ք. Երևան