Գլխավոր տեղեկություն
Համար
N 1140-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

19 օգոստոսի 2019 թվականի N 1140-Ա

  

ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2019 թվականի սեպտեմբերի 1-2-ը ներառյալ գործուղել Մոլդովայի Հանրապետություն (քաղ. Քիշնև)` Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի քարտուղարության (IPPC) կողմից կազմակերպվող տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցելու նպատակով:

2. Գեորգի Ավետիսյանի` Մոլդովայի Հանրապետություն (քաղ. Քիշնև)` գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Մոլդովայի Հանրապետություն (քաղ. Քիշնև) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 19

Երևան