Գլխավոր տեղեկություն
Համար
N 767-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.07.2019-13.05.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2019 թվականի N 767-Ա

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ  ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 19.07.19 N 984-Ա)

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝

1. Ստեղծել քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 19.07.19 N 984-Ա)

2. Հանձնաժողովի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում հաստատել հանձնաժողովի աշխատակարգը.

2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

(2-րդ փոփ., խմբ. 19.07.19 N 984-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. հունիսի 17

Երևան

   

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հունիսի 17-ի N 767-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը խմբ. 19.07.19 N 984-Ա)

 

Տ. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

   

Ս. Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

   

Տ. Խաչատրյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար

   

Է. Գրիգորյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար

   

Ա. Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

   

Վ. Վերմիշյան

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

   

Ս. Պետրոսյան

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար

   

Հ. Մարության

Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

   

Ա. Էլոյան

ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի խորհրդական

   

Ա. Մեսչյան

Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

(հավելվածը խմբ. 19.07.19 N 984-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան