ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2019 թվականի N 983-Ա
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին նշանակել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների Չորրորդ ծրագրից բխող աշխատանքները համակարգող:
2. «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների Չորրորդ ծրագրի մշակման և ծրագրից բխող աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Համակարգող նշանակելու և աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 1206-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հուլիսի 19 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թվականիհուլիսի 19-ի N 983-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Է. Աղաջանյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար) |
Լ. Ղալթաղչյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա.Խուդավերդյան |
- ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Դ. Կարապետյան |
- ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (համաձայնությամբ) |
Ի. Կարապետյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հանրային կապերի բաժնի ղեկավար |
Ա. Գիլոյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ |
Ս.Շահնազարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ |
Է. Փիրումյան |
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի պաշտոնակատար (համաձայնությամբ) |
Ա. Հովհաննիսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության ՄԱԿ-ի և կայուն զարգացման բաժնի պետի պարտականությունները կատարող |
Մ. Գալստյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ |
Ս. Մակյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ |
Ծ. Սարգսյան | - ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության բաժնի ղեկավար (համաձայնությամբ) |
Ա. Սարգսյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն(համաձայնությամբ) |
Կ. Գրիգորյան |
- ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար |
Ա. Մխիթարյան |
- «Հելիքս կոնսալտինգ» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ն. Առաքելյան |
- «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Լ. Բարսեղյան |
- «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Լ. Դոյդոյան |
- «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության կենտրոնի ծրագրերի համակարգող (համաձայնությամբ) |
Կ. Զադոյան |
- «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Խաչատրյան |
- «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Այվազյան |
- «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Լ. Աֆրիկյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար (աշխատանքային խմբի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |