Գլխավոր տեղեկություն
Համար
N 347-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2019 թվականի N 347-Ա

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 134,253,400 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հունիսի 6

Երևան

      

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

հունիսի 6-ի N 347-Ա

որոշման

     

Ծ Ր Ա Գ Ի Ր

  

Բնապահպանական պայմանների բարելավում 

 

 1.

Ծրագրի նպատակը

 «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բարելավում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

 Կովկասի բնության հիմնադրամ

4.

Ծրագիրը կատարողը

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ
ՀՀ Տավուշի մարզ, Դիլիջանի համայնք, Թբիլիսյան խճ. 2
ՀՎՀՀ՝ 07610657

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, բնապահպանության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

134 253 400 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թվականի հունիսի 3-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը

 9.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 15.03.2019 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2019 թվականի ծրագիր` 2019 թվականի հունիսի 3-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը 134 253 400 դրամ, այդ թվում`

 

1. Արտադրական հատուկ հագուստի ձեռքբերում - 5 670,0 հազար դրամ

2. Տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում - 32 000,0 հազար դրամ

3. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում - 2 745,0 հազար դրամ

4. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում - 425,7 հազար դրամ

5. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում - 794,9 հազար դրամ

6. Վարչական սարքավորումների ձեռքբերում - 1 990,0 հազար դրամ

7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում - 1 176,0 հազար դրամ

8. Ծառայությունների ձեռքբերում - 16 067,8 հազար դրամ

9. «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր-73 384,0 հազար դրամ

10.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Արտադրական հատուկ հագուստի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 5 670,0 հազար դրամ, այդ թվում.

● Արտադրական հատուկ հագուստ պահպանության բաժնի աշխատակիցների համար - 3483,0 հազար դրամ /81 հատ/

● Կիսաճտքավոր կոշիկներ - 2187,0 հազար դրամ /81 զույգ/

 

2. Տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) -32 000,0 հազար դրամ, այդ թվում.

● Բեռնատարներ - 32 000,0 հազար դրամ /4 հատ/

 

3. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 2 745,0 հազար դրամ, այդ թվում.

● Շարժիչի յուղեր - 225,0 հազար դրամ /150 լիտր/

● Շարժիչի յուղեր, կիսասինթետիկ - 175,0 հազար դրամ /50 լիտր/

● Շարժիչի յուղեր, սինթետիկ - 180,0 հազար դրամ /40 լիտր/

● Բնական գազ - 1 920,0 հազար դրամ /12000 մ3/

● Հակասառեցուցիչ նյութեր - 75,0 հազար դրամ /50 լիտր/

● Կապարաթթվային կուտակիչներ - 170,0 հազար դրամ /5 հատ/

 

4. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 425,7 հազար դրամ, այդ թվում.

● Կենցաղային և հանրային սննդի նյութեր - 425,7 հազար դրամ

 

5. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) -794,9 հազար դրամ, այդ թվում.

● Հատուկ նպատակային այլ նյութեր - 794,9 հազար դրամ

 

6. Վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 1 990,0 հազար դրամ, այդ թվում.

● Եռոտանի մոլբերտ - 100,0 հազար դրամ /1 հատ/

● Տպիչ սարք, բազմաֆունկցիոնալ, A4, 23 էջ/րոպե արագության - 140,0 հազար դրամ /1 հատ/

● Առաջին օգնության արկղեր - 300,0 հազար դրամ /30 հատ/

● Ֆոտոնկարահանման խցիկ - 980,0 հազար դրամ /7 հատ/

● Աթոռներ - 240,0 հազար դրամ /20 հատ/

● Ցուցափեղկ (պահարան) - 130,0 հազար դրամ /1 հատ/

● Դարակներով պահարան - 100,0 հազար դրամ /1 հատ/

 

7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 1 176,0 հազար դրամ, այդ թվում.

● Հեռավորության չափման սարքեր (dme) - 126,0 հազար

դրամ /1 հատ/

● Ժամանակաչափեր - 250,0 հազար դրամ /1 հատ/

● Անցակետային հսկողության սարքեր - 800,0 հազար դրամ /8 հատ/

 

8. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 16 067,8 հազար դրամ, այդ թվում.

● Առողջության ապահովագրման ծառայություն - 2 425,0 հազար դրամ

● Համացանցային էջերի հոսթինգի ծառայություն - 28,8 հազար դրամ

● Դոմենային անվանում - 12,0 հազար դրամ

● Տվյալների բազայի համակարգչային ծրագրային փաթեթ - 265,0 հազար դրամ

● Նավիգացիոն ծառայություններ - 672,0 հազար դրամ

● Տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություններ - 300,0 հազար դրամ

● Տեսագրման սարքերի վերանորոգման և պահպանման ծառայություններ-1 092,0 հազար դրամ

● Համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություններ-563,0 հազար դրամ

● Ցանցի արդիականացում - 785,0 հազար դրամ

● Ավտոմեքենաների վերանորոգման ծառայություն - 4 800,0 հազար դրամ

● Տեսագրման սարքերի տեղադրման ծառայություն - 5 125,0 հազար դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր-16 067,8 հազար դրամ

● Ծառայությունների ձեռքբերում-16 067, 8 հազար դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով,

Շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմնին:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան