Գլխավոր տեղեկություն
Համար
N 561-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.05.24/33(1486) Հոդ.403
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2019 թվականի N 561-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1493-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 7-ի «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ոլորտը սահմանված մարմինների վրա տարածելու ժամանակացույցը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1493-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 2-րդ կետը «քաղաքացիական ծառայության» բառերից առաջ լրացնել «մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը և չափանիշներ սահմանելը՝» բառերով.

2) N 1 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

4.

Պաշտպանության նախարարություն

 

1)

քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնողների համար

2019 թվականի հունվարի 1

2)

զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար

իրավական հիմքի առաջացման օրվանից մեկ ամիս հետո

».

3) N 1 հավելվածի 5-րդ կետում «2019 թվականի հունվարի 1» բառերը փոխարինել «իրավական հիմքի առաջացման օրվանից մեկ ամիս հետո» բառերով.

4) N 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

6.

Ռազմաարդյունաբերության կոմիտե

 

1)

քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնողների համար

2019 թվականի հունվարի 1

2)

զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար

իրավական հիմքի առաջացման օրվանից մեկ ամիս հետո

».

5) N 1 հավելվածի 14-րդ կետում «2019 թվականի հունիսի 1» բառերը փոխարինել «համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո» բառերով.

6) N 1 հավելվածը 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15-րդ կետով.

«

15.

Փրկարար ծառայություն

2019 թվականի հուլիսի 1

».

7) N 2 հավելվածի 3-րդ կետից հանել «քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների դասակարգմանը համապատասխան կազմված» բառերը.

8) N 2 հավելվածի 4-րդ կետում «անցկացնելու կարգն ուժի մեջ մտնելն» բառերը փոխարինել «անցկացնելն» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. մայիսի 20

Երևան