ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2009 թվականի N 765-Ա
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 512-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հաստատել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 512-Ա որոշումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. սեպտեմբերի 12-ի N 765-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
|
Մ. Ղամբարյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ) |
|
Դ. Վիրաբյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչության պետ (հայկական կողմի նախագահի տեղակալ) |
|
Ա. Աբրահամյան |
- ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ |
|
Տ. Խաչատրյան |
- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ |
|
Ի. Մաթևոսյան |
- ՀՀ զինված ուժերի ինժիներական զորքերի պետ-վարչության պետ |
|
Ա. Հարությունյան |
- ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ |
|
Ա. Վարդանյան |
- ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ |
|
Գ. Ասլանյան |
- ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ |
|
Ա. Քերոբյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ |
|
Ա. Ղազարյան |
- ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության զրահատանկային ծառայության պետ |
|
Վ. Հովհաննիսյան |
- ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ |
|
Հ. Մխիթարյան |
- ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության ավտոմոբիլային ծառայության պետ |
|
Վ. Նշանյան |
- ՀՀ զինված ուժերի ռադիոքիմիական պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ |
|
Հ. Կարապետյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության պետ |
|
Է. Երիցյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ |
|
Տ. Ղարիբյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ |
|
Տ. Միքայելյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ |
|
Ա. Խաչատրյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետի տեղակալ |
|
Ա. Արշակյան |
- ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ |
|
Կ. Ավանեսյան |
- ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի արտակարգ իրավիճակների և զորահավաքային աշխատանքների գծով գլխավոր մասնագետ |
|
Ա. Գրիգորյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ |
|
Հ. Երիցյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչ |
|
Ս. Աբրահամյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |