Գլխավոր տեղեկություն
Համար
N 398-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Ընդունող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.12.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
10.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 2018 թվականի N 398-Ա

 

«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐՑԻ, ՔԱՐԻՆՋԻ ԵՎ ՔԱՐԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ 32 ՏՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

    

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ՝ 00057312) իրականացվող` 75,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Լոռու մարզի Մարցի, Քարինջի և Քարաձորի համայնքներում 32 տների հիմնանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

 2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

           

Հայաստանի Հանրապետության
 առաջին փոխվարչապետի
 պաշտոնակատար

Ա. Միրզոյան

        

2018 թ. դեկտեմբերի 10

Երևան

   

    

       

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.

դեկտեմբերի 10-ի N 398-Ա

որոշման

      

Ծ Ր Ա Գ Ի Ր

  

«Լոռու մարզի Մարցի, Քարինջի ԵՎ Քարաձորի համայնքներում 32 տների հիմնանորոգում»

                 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մարցի (12 ընտանիք), Քարինջի (13 ընտանիք) և Քարաձորի (7 ընտանիք) համայնքներում 32 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավում: 32 բնակարանի հիմնանորոգում: Բնակարանների մասնակի կահավորում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է բարեգործի խրախուսում և նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամ (Երևան, Կարապետ Ուլնեցու 14) ԱՄՆ-ի «Հայ օգնության և աջակցման ընկերակցություն (ARDA)» շահույթ չհետապնդող կազմակերպություն

4.

Ծրագիրը կատարողը

«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ: Քաղաքաշինության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

78,500,000 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մարցի և Քարինջի սոցիալապես անապահով 25 ընտանիք, ինչպես նաև Քարաձորի համայնքի՝ 1988 թվականի երկրաշարժի արդյունքում բնակարաններ կորցրած 7 ընտանիք: Ընտանիքների ընտրությունը կատարվել է «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ընտանիքների ընտրության հանձնախմբի առաջարկությամբ՝ համայնքների ղեկավարների կողմից ներկայացված առավել կարիքավոր ընտանիքներից:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով՝

1. 1) շինարարական աշխատանքներն իրականացնելու համար շինանյութերի տրամադրում՝

2. 01.02.2019 թ.-30.12.2019 թ., 41,000,000 դրամ՝ առանց ԱԱՀ-ի.

3. 2) կահույքի (հիմնականում՝ օգտագործված) և կենցաղային տեխնիկայի տրամադրում՝

4. 01.06.2019 թ.-31.12.2019 թ., 33,000,000 դրամ՝ առանց ԱԱՀ-ի.

5. 3) ինժեներ-շինարարի և ինժեներ-կոնստրուկտորի աշխատավարձ՝ 4,500,000 դրամ:

Շինարարական աշխատանքները հիմնականում իրականացվելու են ընտրված ընտանիքների ուժերով: Մեր կողմից իրականացվելու են շինարարության կազմակերպման, վերահսկողության աշխատանքները, ինչպես նաև կիրականացվեն առանձնակի կառուցողական լուծումներ պահանջող աշխատանքները:

10.

Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Շինարարական նյութերի, գործիքների, կահույքի և կենցաղային տեխնիկայի ձեռքբերում՝ 74,00,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի

Նախատեսվում է, որ այս նպատակով որոշ ապրանքներ (օգտագործված կահույք, գործիքներ և այլն) կներմուծվեն ԱՄՆ-ից՝ 33,000,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ինժեներ-շինարարի և ինժեներ-կոնստրուկտորի աշխատավարձ՝ 4,500,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից՝ սահմանված կարգով

            

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի
պաշտոնակատար

Ա. Միրզոյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան