Գլխավոր տեղեկություն
Համար
N 1425-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.10.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հոկտեմբերի 2018 թվականի N 1425-Ա

 

ԼԻԼԻԹ ՍԱՐՈՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 18.12.18 N 1650-Ն)

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջազգային և անդրսահմանային համագործակցության բաժնի պետ Լիլիթ Սարոյանին 2018 թվականի նոյեմբերի 9-10-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Նեվեր)՝ Միջին քաղաքների նորարարական զարգացման միջազգային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

(1-ին կետը փոփ. 18.12.18 N 1650-Ն)

2. Ընդունել ի գիտություն, որ Լիլիթ Սարոյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Նեվեր) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 18.12.18 N 1650-Ն)

3. Լիլիթ Սարոյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Նեվեր) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 18.12.18 N 1650-Ն)

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լիլիթ Սարոյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

(4-րդ կետը լրաց. 18.12.18 N 1650-Ն)

5. Սուրեն Պապիկյանի գործուղման չմեկնելու հետևանքով առաջացած ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացրած հաշվետվության:

(5-րդ կետը լրաց. 18.12.18 N 1650-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 26

Երևան