Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 70
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
07.06.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հունիսի 2016 թվականի

թիվ 70

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ԹԻՎ 76 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակով, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մայիսի 26-ի «Արտադրանքի, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ, ցանկը հաստատելու մասին» թիվ 76 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2016 թվականի հունիսի 7-ի

թիվ 70 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մայիսի 26-ի թիվ 76 որոշման մեջ կատարվող

 

1. Անվանման մեջ՝

ա) հանել «(հավաստման)» բառը,

բ) ««մասին փաստաթղթի»» բառերից հետո լրացնել «կամ այդպիսի փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների» բառերը:

2. Նախաբանում ««Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակով և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին համապատասխան» բառերով:

3. 1-ին կետում՝

ա) հանել «(հավաստման)» բառը.

բ) ««մասին փաստաթղթի»» բառերից հետո լրացնել «կամ այդպիսի փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների» բառերը:

4. Նշված որոշմամբ հաստատված՝ Արտադրանքի, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ, ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2014 թվականի մայիսի 26-ի թիվ 76 որոշմամբ (Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2016 թվականի հունիսի 7-ի թիվ 70

որոշման խմբագրությամբ)

 

ՑԱՆԿ

 

արտադրանքի, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի կամ այդպիսի փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների ներկայացմամբ

 

Արտադրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթ կամ այդպիսի փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ

Ծանոթագրություն

1

2

3

4

Հյութեր մրգերից և (կամ) բանջարեղենից (բացի տոմատի հյութից), այդ թվում՝

ուղղակի մզման հյութ
վերականգնված հյութ
կոնցենտրացված հյութ
դիֆուզային հյութ, այդ թվում՝ կոնցենտրացված
դիֆուզային հյութ

2009-ից

համապատասխանության մասին հայտարարագիր

հատուկ նշանակության սննդամթերքի շարքին դասվող հյութերի համար հատուկ նշանակության սննդամթերքի պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (հատուկ նշանակության սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատասխանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում

     

նոր տեսակի հյութերի համար նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում պետական գրանցման մասին հաստատման առկայությունը

(նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատասխանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում

Մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարներ

2202 90 100 9-ից

համապատասխանության մասին հայտարարագիր

հատուկ նշանակության սննդամթերքի շարքին դասվող մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարների համար հատուկ նշանակության սննդամթերքի պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (հատուկ նշանակության սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատասխա-նության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում նոր տեսակի մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարների համար
նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատասխա-նության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում

Մրգային և (կամ) բանջարեղենային հյութ պարունակող ըմպելիքներ

2202 90 100 9-ից

համապատասխանության մասին հայտարարագիր

հատուկ նշանակության սննդամթերքի շարքին դասվող մրգային և (կամ) բանջարեղենային հյութ պարունակող ըմպելիքների համար հատուկ նշանակության սննդամթերքի պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (հատուկ նշանակության սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատաս-խանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում նոր տեսակի մրգային և (կամ) բանջարեղենային հյութ պարունակող ըմպելիքների համար

նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատասխանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում

Օշարակներ

2202 90 100 9-ից

համապատասխանության մասին հայտարարագիր

հատուկ նշանակության սննդամթերքի շարքին դասվող օշարակների համար
հատուկ նշանակության սննդամթերքի պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (հատուկ նշանակության սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է և համապատասխա-նության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում

նոր տեսակի օշարակների համար նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է և համապատասխանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում

Կոնցենտրացված օշարակներ

2009-ից 2106 90 980 9-ից

համապատասխանության մասին հայտարարագիր

նոր տեսակի կոնցենտրացված օշարակների համար նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատաս-խանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում

Մրգային և (կամ) բանջարեղենային խյուսեր (բացի տոմատի խյուսից), կոնցենտրացված մրգային և (կամ) բանջարեղենային խյուսեր (բացի տոմատի խյուսից)

2004 90-ից
2005 10 009 0-ից
2005 80 000 0-ից
2005 99 100 0-ից
2005 99 400 0-ից
2005 99 500 0-ից
2005 99 900 0-ից
2007 10 109 0-ից
2007 10 919 0-ից
2007 10 999 0-ից
2007 91-ից
2007 99 100 0-ից
2007 99 310 0-ից
2007 99 330 0-ից
2007 99 350 0-ից
2007 99 390 1-ից
2007 99 500 1-ից
2007 99 500 2-ից
2007 99 930 0-ից
2007 99 970 1-ից
2007 99 970 2-ից

համապատասխանության մասին հայտարարագիր

նոր տեսակի մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերի (բացի տոմատի խյուսից), կոնցենտրացված մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերի (բացի տոմատի խյուսից) համար նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատասխանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում

Տոմատի հյութեր, տոմատի խյուսեր, կոնցենտրացված տոմատի խյուսեր (մածուկներ)

2002 90 2009 50-ից

համապատասխանության մասին հայտարարագիր

հատուկ նշանակության սննդամթերքի շարքին դասվող տոմատի հյութերի համար հատուկ նշանակության սննդամթերքի պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (հատուկ նշանակության սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատասխանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում

նոր տեսակի տոմատի հյութերի, տոմատի խյուսերի, կոնցենտրացված տոմատի խյուսերի (մածուկների) համար նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատասխանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում

Կոնցենտրացված բնական բուրաստեղծ մրգային կամ բանջարեղենային նյութեր

2106 90 200 0-ից
2106 90 980 9-ից
3302 10 100 0-ից
3302 10 210 0-ից
3302 10 290 0-ից
3302 10 400 0-ից

համապատասխանության մասին հայտարարագիր

նոր տեսակի կոնցենտրացված բնական բուրաստեղծ մրգային կամ բանջարեղենային նյութերի համար նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատասխանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում

Ցիտրուսային մրգերի բջիջներ, մրգային և (կամ) բանջարեղենային պտղամսեր

2002-ից
2004-ից
2005-ից
2008 20 510 0-
2008 20 900 0-ից
2008 30 510 0-
2008 30 900 9-ից
2008 40 510 0-
2008 40 900 0-ից
2008 50 610 0-
2008 50 990 0-ից
2008 60 500 1-
2008 60 900 0-ից
2008 70 610 0-
2008 70 980 9-ից
2008 80 500 0-
2008 80 900 0-ից
2008 93 910 0-
2008 93 990 0-ից
2008 97 510 0-
2008 97 980 0-ից
2008 99 410 0-
2008 99 990 0-ից
2106 90 980 9-ից

համապատասխանության մասին հայտարարագիր

նոր տեսակի ցիտրուսային մրգերի բջիջների, մրգային և (կամ) բանջարեղենային պտղամսերի համար նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատասխանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում

   

Խառը մրգաբանջարեղենային խյուսեր

2104 20 009 0-ից

համապատասխանության մասին հայտարարագիր

նոր տեսակի խառը մրգաբանջարեղենային խյուսերի համար նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատասխանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում


Ծանոթագրություններ.

1. Սույն ցանկը կիրառելու նպատակներով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։

2. «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը կամ այդպիսի փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները մաքսային մարմիններ ներկայացնելու պահանջը կիրառվում է (հաշվի առնելով սույն ցանկի 4-րդ վանդակում ներկայացված ծանոթագրությունները) Եվրասիական տնտեսական միության տարածքում շրջանառության մեջ դրվող մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի նկատմամբ և չի կիրառվում մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված այն հյութամթերքի նկատմամբ, որն արտադրվում է քաղաքացիների կողմից տնային պայմաններում, անձնական օժանդակ տնտեսություններում կամ արտադրվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ զբաղվող քաղաքացիների կողմից։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան