ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
4 հուլիսի 2018 թ. քաղ. Երևան |
N 266-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 101-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 101-Ն որոշման՝
1) մեջ «տեղեկատվություններ» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «տեղեկատվություն» բառով և դրա հոլովաձևերով.
2) 1-ին կետով հաստատված հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվությունների ներկայացման կարգի՝
ա. 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ,
«8. Ներկայացված տեղեկատվությունում սահմանված ձևերին անհամապատասխանությունների, անճշտությունների և բացթողումների առկայության դեպքում լիցենզավորված անձը տեղեկացվում է այդ մասին և օրենքով սահմանված կարգով իրազեկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված տեղեկատվություն կամ դրան առնչվող լրացուցիչ պարզաբանումներ։»,
գ. N 3 հավելվածի N 3-1 և N 3-4 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն համապատասխանաբար N 1 և N 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության հանրայինծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ |
Մ. Սողոմոնյան |
Հավելված N 1 ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի հուլիսի 4-ի N 266-Ն որոշման
«Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 22-ի N 101-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգի
Ձև 3-1
__________________________________
(ընկերության անվանումը)
ԲԱՇԽՎՈՂ ԳԱԶԻ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ
20 …թվականի. ……………………….. համար
(ամիս)
N |
Ցուցանիշներ |
Չափի միավոր |
Քանակը | |
Հաշվետու ամսվա համար |
Աճողական՝ ընթացիկ տարվա սկզբից | |||
1. |
Փոխադրման համակարգից ընդունված գազի քանակը |
հազար խմ |
||
2. |
Գազի ծախսը սեփական կարիքների համար, ընդամենը |
հազար խմ |
||
նույնը տոկոսային արտահայտությամբ տող 1-ի նկատմամբ |
% |
|||
1) |
այդ թվում՝ շենքերի և շինությունների ջեռուցում |
հազար խմ |
||
նույնը տոկոսային արտահայտությամբ տող 1-ի նկատմամբ |
% |
|||
2) |
գազակարգավորիչ կետերի ջեռուցում |
հազար խմ |
||
նույնը տոկոսային արտահայտությամբ տող 1-ի նկատմամբ |
% |
|||
3) |
տեխնոլոգիական կարիքներ |
հազար խմ |
||
նույնը տոկոսային արտահայտությամբ տող 1-ի նկատմամբ |
% |
|||
3. |
Վերականգնված գազ |
հազար խմ |
||
4. |
Գազի տեխնոլոգիապես անխուսափելի կորուստները, ընդամենը |
հազար խմ |
||
նույնը տոկոսային արտահայտությամբ տող 1-ի նկատմամբ |
% |
|||
1) |
այդ թվում՝ վթարային կորուստները |
հազար խմ |
||
նույնը տոկոսային արտահայտությամբ տող 1-ի նկատմամբ |
% |
|||
2) |
գազի հաշվառման համակարգի սխալանքով պայմանավորված կորուստները |
հազար խմ |
||
նույնը տոկոսային արտահայտությամբ տող 1-ի նկատմամբ |
% |
|||
5. |
Գերնորմատիվային կորուստները |
հազար խմ |
||
նույնը տոկոսային արտահայտությամբ տող 1-ի նկատմամբ |
% |
|||
6. |
Գազի իրացում, այդ թվում՝ |
հազար խմ |
||
1) |
---------------------------------------- |
հազար խմ |
||
ա. |
---------------------------------------- |
հազար խմ |
||
բ. |
---------------------------------------- |
հազար խմ |
||
2) |
---------------------------------------- |
հազար խմ |
||
ա. |
---------------------------------------- |
հազար խմ |
||
բ. |
---------------------------------------- |
հազար խմ |
1. Սույն ձևով սահմանված տեղեկատվությունը ներկայացվում է ամսական կտրվածքով՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը։
2. Սույն ձևի 6-րդ կետով բնական գազի սպառման ծավալները ներկայացվում են ըստ հանձնաժողովի որոշմամբ սահմանված սպառողական խմբերի և սակագների։
____________________________________________ |
___________________________ |
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի հուլիսի 4-ի N 266-Ն որոշման |
«Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 22-ի N 101-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգի |
Ձև 3-4
__________________________________
(ընկերության անվանումը)
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԱՇԽՎՈՂ ԳԱԶԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
20 …թվականի. ……………………………….. համար
(ամիս կամ ամիսներ)
N |
Սպառման ոլորտները |
Սպառողների քանակը (հատ) |
Իրացված գազի ծավալը (հազար խմ) | ||||
Ընդամենը |
ամսական մինչև 10 հազար խմ սպառում ունեցող սպառողների |
ամսական 10 հազար խմ և ավելի սպառում ունեցող սպառողների |
Ընդամենը |
ամսական մինչև 10 հազար խմ սպառում ունեցող սպառողների |
ամսական 10 հազար խմ և ավելի սպառում ունեցող սպառողների | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
Էներգետիկա, այդ թվում՝ |
||||||
1) |
«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
||||||
2) |
«Արմփաուեր» փակ բաժնետիրական ընկերություն |
||||||
3) |
«Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերություն |
||||||
4) |
«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Հրազդան 5» կայան |
||||||
5) |
«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերություն |
||||||
6) |
մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորությամբ կոգեներացիոն կայաններ |
||||||
7) |
ջեռուցում իրականացնող` էներգետիկայի բնագավառում լիցենզավորված ընկերություններ |
||||||
8) |
Այլ սպառողներ |
||||||
2. |
Արդյունաբերություն, այդ թվում՝ |
||||||
1) |
«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերություն |
||||||
2) |
«Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» փակ բաժնետիրական ընկերություն |
||||||
3) |
«Արարատ ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերություն |
||||||
4) |
Մետալուրգիա |
||||||
5) |
Ապակի |
||||||
6) |
Հաց |
||||||
7) |
Պահածո |
||||||
8) |
Խմիչքներ |
||||||
9) |
Այլ սպառողներ |
||||||
3. |
Գյուղատնտեսություն |
||||||
4. |
Ավտոգազալիցքավորման ճնշակայան (ԱԳԼՃԿ) |
||||||
5. |
Բյուջետային կազմակերպություններ |
||||||
6. |
Հայկական զորախումբ, Ռուսաստանի Դաշնության զորքեր |
||||||
7. |
Առևտրային կազմակերպություններ |
||||||
8. |
Բնակչություն |
||||||
9. |
Այլ սպառողներ |
||||||
10. |
Ընդամենը բնական գազի սպառումը |
1. Սույն ձևով սահմանված տեղեկատվությունը ներկայացվում է ամիսը մեկ անգամ՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը՝ հաշվետու ամսվա համար և աճողական՝ ընթացիկ տարվա սկզբից։
____________________________________________ |
___________________________ |