Գլխավոր տեղեկություն
Համար
N 781-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 19.07.2018
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2018 թվականի N 781-Լ

 

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծԻ (Պ-333-13.06.2018-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-333-13.06.2018-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հուլիսի 16

Երևան

 

 

«Գործունեության  իրականացման ծանուցման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծԻ (Պ-333-13.06.2018-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության  առաջարկությունԸ  

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով քննարկվող՝ գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ստորև ներկայացված հանգամանքները՝

Համաձայն «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի՝ նույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-5-րդ և 8-րդ կետերում նշված գործունեության տեսակներն իրականացնող անձանց արգելվում է որևէ ամսվա արդյունքներով գործունեության բոլոր տեսակների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության, դրան համապատասխանող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հանրագումարի 10 տոկոսից ավելին հսկիչ-դրամարկղային մեքենաներով արտացոլելը: Նույն մասով սահմանված սահմանաչափը գերազանցելու դեպքում նշված անձանց նկատմամբ կիրառվում են առանց ծանուցման` ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

Հարկ է նկատի ունենալ, որ օրենքով նշված սահմանափակումը կիրառելու նպատակը բացառապես վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրվող որոշ արտադրանքի իրացման հաշվարկային փաստաթղթերով փաստաթղթավորմանը՝ հաշվի առնելով, որ հաշվարկային փաստաթղթերում հստակ արտացոլվում են արտադրանքի տեսակը, քանակը և գինը, ինչպես նաև արտադրանքը ձեռք բերող անձանց համապատասխան տվյալները: Այս դեպքում հնարավորություն է ընձեռվում պատշաճ վերահսկողություն իրականացնել ծանուցման ենթակա գործունեություն իրականացնողների նկատմամբ: Վերջինս կարևորվում է նաև այն հանգամանքով, որ գործարքների լիարժեք փաստաթղթավորման ապահովումը համարվում է հարկային վարչարարության հիմնական խնդիրներից մեկը:

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումը հանելու արդյունքում հնարավորություն կստեղծվի ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների մատակարարումը հսկիչ- դրամարկղային մեքենաների կտրոններով ցույց տալու (ձևակերպելու) համար որի պարագայում մեծ են իրական շրջանառությունները պակաս ցույց տալու ռիսկերը:

Հաշվի առնելով նշվածը՝ հայտնում ենք, որ ներկա փուլում Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը: Թերևս ներկայացվող առաջարկությունը նպատակահարմար է քննարկել այն ժամանակ, երբ հսկիչ - դրամարկղային մեքենաների կտրոնների վրա, որպես պարտադիր պայման, կնշվեն նաև ապրանք ձեռք բերող հարկ վճարողի համապատասխան վավերապայմանները:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան