ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ՆՀ-118-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-118-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Հասարակական կազմակերպությունների միջև դրամաշնորհային մրցույթի կազմակերպման իրավասությունը ՀՀ Նախագահը վերապահում է գործընկեր կազմակերպությանը` վերջինիս համաձայնությամբ:
Որպես գործընկեր կազմակերպություն կարող է հանդես գալ հասարակական կազմակերպությունը կամ հիմնադրամը:»:
2) 7-րդ, 11-րդ, 14-15-րդ, 20-22-րդ, 27-րդ, 33-35-րդ, 37-39-րդ կետերում «գործընկեր հասարակական կազմակերպություն» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «գործընկեր կազմակերպություն» բառերով կամ դրանց հոլովաձևերով:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. հունիսի 22 Երևան ՆՀ-150-Ն |