Գլխավոր տեղեկություն
Համար
N 280-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մարտի 2018 թվականի N 280-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-10-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2018 թ. մարտի 21
Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

մարտի 21-ի N 280
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1

2

3

4

5

6

1.

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագրի կազմման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2018 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մաս

2.

«Որդեգրողի և որդեգրվողի համադրելիության չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2018 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մաս

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թ. ապրիլի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մաս, 116-րդ հոդվածի 1-ին մաս և 118-րդ հոդվածի 4-րդ մաս

4.

«Երեխա որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի բովանդակությանը, դրան ներկայացվող պահանջները, ծրագրի բովանդակությունը սահմանող իրավասու մարմինը, ծրագրի կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2018 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 5-րդ մաս

5.

«18 տարին լրացած անձի որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև կենսաբանական ծնողի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2018 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի 4-րդ մաս

6.

«Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, որակավորման և վերապատրաստման, ինչպես նաև երեխայի ընտանիքում խնամատարության կիրառման հիմք հանդիսացող վիճակի փոփոխումն ու դրա չափորոշիչները, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու կարգը, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի և դաստիարակության նկատմամբ վերահսկողության կարգը, խնամատար ընտանիքի հետ հանդիպումների և այցելությունների պարբերականությունը, ուսումնասիրության կարգը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2018 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին և 12-րդ մասեր, 137.1-ին հոդվածի 7-րդ մաս,
139.1-ին հոդվածի 8-րդ մաս, 140-րդ հոդվածի
1-ին մաս

7.

«18-23 տարեկան անձանց նկատմամբ՝ որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն՝ մասնագիտացված խնամատարության իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2018 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մաս

8.

«Այն հիվանդությունների ցանկը սահմանելու մասին, որոնց առկայության դեպքում ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից կամ երեխայի որդեգրումը կարող է վերացվել» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2018 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ և 130-րդ հոդվածի
1-ին մասի 8-րդ կետ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան