ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2001 թվականի N 599
ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրավասու նախարարությունների և գերատեսչությունների հետ համաձայնեցման աշխատանքները համակարգելու նպատակով`
1. Ստեղծել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 27.07.17 N 852-Ա)
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացվելուց հետո 15-օրյա ժամկետում դրանց մասին տալ եզրակացություն:
(2-րդ կետը փոփ. 02.03.17 N 205-Ա)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 02.03.17 N 205-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2001 թ. օգոստոսի 13 |
Հավելված օգոստոսի 13-ի |
Կ Ա Զ Մ
ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի |
Գ. Գրիգորյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիա- |
Ա. Սամուելյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Խ. Հակոբյան |
- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ |
Ա. Հարությունյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Տ. Խաչատրյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի |
Ա. Բադալյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության |
Լ. Շահվերդյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական |
Ն. Գրիգորյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի |
Ռ. Մինասյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի |
(հավելվածը խմբ. 14.10.08 N 803-Ա, լրաց. 29.12.08 N 1094-Ա, փոփ. 13.03.12 N 204-Ա, 14.01.13 N 12-Ա, 01.04.15 N 242-Ա, 20.07.15 N 648-Ա, 12.04.16 N 276-Ա, 12.05.16 N 406-Ա, 02.03.17 N 205-Ա, փոփ., խմբ. 27.07.17 N 852-Ա)