ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2018 թվականի N 1168-Ա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքներին աջակցելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Պետական կառավարման համակարգի ղեկավարներին՝ ապահովել շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինների պատշաճ մասնակցությունը համաժողովին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել միջոցառման մասին համապատասխան տեղեկատվության տարածումը՝ անհրաժեշտ մասնակցությունն ապահովելու նպատակով:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
2018 թ. սեպտեմբերի 3 Երևան |
|
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
|
Ա. Մինասյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) |
|
Հ. Ավագյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
|
Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
|
Դ. Գևորգյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ |
|
Վ. Մովսիսյան |
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
|
Մ. Փաշայան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղեկալ |
|
Ա. Պետրոսյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության արտաքին կապերի վարչության պետ |
|
Է. Կիրակոսյան |
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
|
Տ. Սարգսյան |
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ (համաձայնությամբ) |
|
Ա. Եգանյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ (աշխատանքային խմբի քարտուղար): |
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|