Գլխավոր տեղեկություն
Համար
N 161-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.02.28/15(1373) Հոդ.202
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 փետրվարի 2018 թվականի N 161-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1456-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգերի զինծառայողների, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի փրկարարական ծառայողների պարենային ապահովության կարգը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի N 706 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1456-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման վերնագրում «հաստատելու» բառը փոխարինել «սահմանելու» բառով.

2) որոշման նախաբանում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1-ին հոդվածի» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի» բառերով.

3) որոշման 1-ին կետում «Հաստատել՝» բառը փոխարինել «Սահմանել՝» բառով.

4) որոշման N 1 հավելվածի N 10 չափաքանակների 11-րդ կետը «շաքարով» բառից հետո լրացնել «, սփրեդով, միքսով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 
2018 թ. փետրվարի 22
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան