ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2018 թվականի N 93-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) N 1 հավելվածի 10-րդ կետի «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժա) կրթության և գիտության բնագավառներում պետական ծրագրային բյուջետավորման և գնումների գործընթացի կազմակերպում.».
2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմում՝
ա. լուծարել ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությունը,
բ. ստեղծել ֆինանսաբյուջետային վարչություն ու գնումների և հաշվապահական հաշվառման վարչություն.
3) N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» գլխի «Վարչություններ» բաժնում՝
ա. ուժը կորցրած ճանաչել «Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն» պարբերությունը,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Ֆինանսաբյուջետային վարչություն
Գնումների և հաշվապահական հաշվառման վարչություն»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. փետրվարի 9 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|