Գլխավոր տեղեկություն
Համար
N 1647-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2017 թվականի N 1647-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՏԱՐԱԾՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, 605-րդ և 685-րդ հոդվածները և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Տերյան 105 հասցեում գտնվող 10-րդ մասնաշենքի 6-րդ հարկի 155258000 դրամ գնահատված արժեքով, 395.03 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամից և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացումն ապահովելու նպատակով անհատույց օգտագործման իրավունքով մինչև 2037 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրել «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամին, իսկ 2037 թվականի դեկտեմբերի 31-ից հետո վերադարձնել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հետ կնքել պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Տերյան 105 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիրը փոփոխելու վերաբերյալ համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ դադարեցվում է Երևան քաղաքի Տերյան 105 հասցեում գտնվող 10-րդ մասնաշենքի 6-րդ հարկի 395.03 քառ. մետր մակերեսով տարածքի նկատմամբ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի անհատույց օգտագործման իրավունքը մինչև 2037 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ.

2) համաձայնագրի նոտարական վավերացումից և պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում սույն որոշման 2-րդ կետում նշված տարածքը ժամանակավոր, անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2037 թվականի դեկտեմբերի 31-ը, հանձնել «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամին՝ վերջինիս հետ կնքելով տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով հետևյալ պայմանները՝

ա. «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամը, տարածքի անհատույց օգտագործման ամբողջ ժամանակահատվածում, իրավունք ունի ծրագրի նպատակների շրջանակում տարածքից երրորդ անձանց ժամանակավոր անհատույց օգտագործման հանձնելու տարածքներ,

բ. «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամը, ըստ անհրաժեշտության, անշարժ գույքի տարածքում կարող է կատարել փակ և բաց լարանցումներ, անցկացնել հաղորդակցության ուղիներ, իրականացնել վերանախագծումներ և վերասարքավորումներ, միջնապատերի վերակառուցման աշխատանքներ (այսուհետ՝ անբաժանելի բարելավումներ), ընդ որում, այդ դեպքում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամն իրավունք չունի հատուցում պահանջելու անբաժանելի բարելավումների արժեքի չափով։

3. Սահմանել, որ՝

1) համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին.

2) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամի միջոցների հաշվին.

3) տարածքը ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կողմից «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամին տրամադրվում է անհատույց գործարքի (անհատույց օգտագործման) միջոցով:

4. Առաջարկել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման համար անհրաժեշտ, սույն որոշման հավելվածում նշված գույքը (այսուհետ` շարժական գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության՝ այն ծրագրի շրջանակում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամի կողմից օգտագործելու նպատակով վերջինիս նվիրելու պայմանով:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝

1) «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից 4-րդ կետում նշված առաջարկն ընդունելու դեպքում, վերջինիս հետ կնքել սույն որոշման 4-րդ կետում նշված շարժական գույքի նվիրաբերության պայմանագիր.

2) Հայաստանի Հանրապետության անունից որպես նվիրաբերություն ստացած սույն որոշման 4-րդ կետում նշված շարժական գույքը նվիրել «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամին` վերջինիս հետ կնքելով նվիրատվության պայմանագիր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 20

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 14-ի N 1647-Ա որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան