ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
25 հոկտեմբերի 2017 թվականի |
թիվ 20 |
քաղ. Երևան |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ ապահովել «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումը՝ դրա ստորագրումը նախատեսելով մինչև 2017 թվականի դեկտեմբերի 20-ը, և մինչև 2017 թվականի նոյեմբերի 25-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել դրանք ավարտելու մասին:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ սույն կարգադրության
1-ին կետում նշված ներպետական ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին ծանուցումն ստանալուց հետո ապահովել «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի ստորագրումն աշխատանքային կարգով:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|