ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՆՀ-693 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀ-693 հրամանագրի 1-ին կետով հաստատված կանոնադրության՝
1) 10-րդ կետի «երեք» բառը փոխարինել «վեց» բառով,
2) 16-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Աշխատանքային խմբում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համապատասխան աշխատակիցները։»։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. հունիսի 7 Երևան ՆՀ-123-Ն |
|