Գլխավոր տեղեկություն
Համար
N 662-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.07.2017-18.01.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.28/41(1316) Հոդ.640
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունիսի 2017 թվականի N 662-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 20

Երևան

 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունիսի 15-ի N 662-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՍՏՈՒԳԱԹԵՐԹ N

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

(ՏԳՏԴ ԾԱԾԿԱԳԻՐ` 46.75.2, 47.76.2)

____ ___________20  թ.

 

______________________________

(ստորաբաժանման անվանումը)

_____________

(գտնվելու վայրը)

___________________________________

(հեռախոսահամարը (ֆաքսը), էլ. հասցեն)

 

       

___________________

(անձնական ծածկագիրը)

_____________

(պաշտոնը)

__________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

 

 

 

       

__________________

(անձնական ծածկագիրը)

_____________

(պաշտոնը)

__________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

       

       

__________________

(անձնական ծածկագիրը)

_____________

(պաշտոնը)

__________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

Ստուգման սկիզբը _________________

(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

ավարտը ___________________________________

(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

 

Ստուգման հիմքը __________________________________________________________

(ստուգման տարեկան ծրագիրը, դիմում-բողոքը և այլն)

 

_____________________________________________

(տնտեսավարող սուբյեկտի անվանումը)

               

(ՀՎՀՀ)

_______________________________________________

(տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները)

____________________________________

(հեռախոսահամարը (ֆաքսը), էլ. հասցեն)

_______________________________________________

(տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի ազգանունը,
անունը, հայրանունը)

____________________________________

(հեռախոսահամարը (ֆաքսը), էլ. հասցեն)

________________________________________________

(ստուգվող օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները)

___________________________________

(հեռախոսահամարը (ֆաքսը), էլ. հասցեն)

_______________________________________________

_________________________________

 

Ստուգման հրամանի համարը __________ ամսաթիվը _____________________________________

Ստուգման նպատակը (ընդգրկված հարցերի համարները) ___________________________________

Աղյուսակ N 1

 

Վերահսկողական բնույթի հարցեր

NN
ը/կ

Հարցերը

Այո

Ոչ

Չ/Պ

Կշիռը

Ստուգման եղանակը

Նորմատիվ-իրավական ակտը

Մեկնաբանու-թյուններ

1

2

3

4

5

6

7

8

9

1.

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

             

1.1

Պեստիցիդների ու ագրոքիմիկատների պահեստներում առկա չեն սննդամթերք, ֆուրաժ, զանազան տնտեսական և կենցաղային նշանակության իրեր

     

2

ակնադիտական զննում

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 10-րդ հոդված, 2-րդ մաս, 3-րդ կետ, ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի
N 1195-Ն որոշման հավելվածի 41-րդ կետ

 

1.2

Հեղուկ պեստիցիդներով ու ագրոքիմիկատներով լցված տարաները պահեստավորված են խցանները դեպի վեր դիրքով

     

2

ակնադիտական զննում

ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1195-Ն որոշման հավելվածի 44-րդ կետ

 

1.3

Պեստիցիդների և ագրոքիմիկատների վնասազերծման համար կազմակերպությունն ապահովված է վնասազերծող (դեզակտիվացնող) միջոցներով՝ քլորակիր, կալցիումացված սոդա և այդ նպատակի համար նախատեսված նյութեր

     

2

ակնադիտական զննում

ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1195-Ն որոշման հավելվածի 39-րդ կետ

 

1.4

Պեստիցիդների և ագրոքիմիկատների պահպանման վայրերում տեղադրված է տեղեկատվություն՝ նշված միջոցների պահպանման առանձնահատկությունների, անվտանգության, այդ թվում՝ վթարային իրավիճակում իրականացվող միջոցառումների մասին

     

2

ակնադիտական զննում

ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1195-Ն որոշման հավելվածի 47-րդ կետ

 

2.

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

     

 

     

2.1

Պեստիցիդների ու ագրոքիմիկատների և սննդամթերքի միաժամանակյա փոխադրում փոխադրամիջոցներով չի իրականացվում

     

2

ակնադիտական զննում

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 10-րդ հոդված, 2-րդ մաս, 3-րդ կետ

 

2.2

Տրանսպորտային միջոցն ապահովված է առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված դեղատուփով, կրակմարիչով և մաքրման պարագաներով

     

2

ակնադիտական զննում

ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի
N 1195-Ն որոշման հավելվածի 50-րդ կետ

 

3.

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՄԱԿՆՇՈՒՄԸ

     

 

     

3.1

Պեստիցիդները և ագրոքիմիկատները փաթեթավորված են և ցրված վիճակում չեն

     

2

ակնադիտական զննում

ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի
N 1195-Ն որոշման հավելվածի 38-րդ կետ

 

3.2

Պեստիցիդների և ագրոքիմիկատների պահպանման ու տեղափոխման համար նախատեսված տարաները համապատասխանորեն մակնշված են

     

2

ակնադիտական զննում

ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի
N 1195-Ն որոշման հավելվածի 25-րդ կետ

 

3.3

Պեստիցիդների և ագրոքիմիկատների սպառողական փաթեթավորման յուրաքանչյուր միավոր ուղեկցվում է պիտակով, որի վրա նշվում է անվանումը, քաշը

     

7

փաստաթղթային և ակնադիտական զննում

ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի
N 1195-Ն որոշման հավելվածի 36-րդ կետ

 

3.4

Պեստիցիդների և ագրոքիմիկատների մակնշումը զետեղված է անմիջապես տարայի և (կամ) տարայի պահպանումն ապահովող փաթեթվածքին ամրացված պիտակի վրա:

     

2

ակնադիտական զննում

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 2-րդ մաս

 

3.5

Չափածրարված պեստիցիդների և ագրոքիմիկատների վրա առկա է հայերեն մակնշում

     

10

ակնադիտական զննում

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 1-ին մաս

 

3.6

Մակնշումը հստակ է և ընթեռնելի

     

5

ակնադիտական զննում

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 5-րդ և 6-րդ մասեր

 

3.7

Մակնշումը ներառում է պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը և նշանակությունը

     

2

ակնադիտական զննում

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 3-րդ մաս, 1-ին կետ

 

3.8

Մակնշումը ներառում է տարայի ծավալը և (կամ) զտաքաշը, ազդող նյութի անվանումը, պարունակությունը

     

2

ակնադիտական զննում

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 3-րդ մաս, 2-րդ և 5-րդ կետեր

 

3.9

Մակնշումը ներառում է արտադրողի անվանումը և գտնվելու վայրը (երկիրը, իրավաբանական հասցեն)

     

2

ակնադիտական զննում

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված 3-րդ մաս, 3-րդ կետ

 

3.10

Մակնշումը ներառում է պեստիցիդների և ագրոքիմիկատների ֆիզիկական վիճակը (պատրաստուկային ձևը)

     

2

ակնադիտական զննում

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 3-րդ մաս, 4-րդ կետ

 

3.11

Մակնշումը ներառում է մանիպուլյացիոն նշանները

     

2

ակնադիտական զննում

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 3-րդ մաս, 7-րդ կետ

 

3.12

Մակնշումը ներառում է տեղեկատվություն կիրառման վերաբերյալ (մշակվող մշակաբույսերը կամ օբյեկտը, ծախսի նորմաները, մշակումների առավելագույն քանակը, պարբերականությունը, վնասակար օրգանիզմը, սպասման ֆիկսացիայի ժամկետները)

     

4

ակնադիտական զննում

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 3-րդ մաս, 8-րդ կետ

 

3.13

Մակնշումը ներառում է պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման վկայականի համարը

     

2

ակնադիտական զննում

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 3-րդ մաս, 9-րդ կետ

 

3.14

Մակնշումը ներառում է պիտանիության ժամկետը

     

2

ակնադիտական զննում

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 3-րդ մաս, 12-րդ կետ

 

3.15

Մակնշումը ներառում է պահման պայմանները

     

2

ակնադիտական զննում

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 3-րդ մաս, 11-րդ կետ

 

3.16

Մակնշումը ներառում է նույնականացման կոդը (շտրիխը)

     

2

ակնադիտական զննում

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 3-րդ մաս, 13-րդ կետ

 

3.17

Մակնշումը ներառում է կիրառման սահմանափակումները (այլ պեստիցիդների և ագրոքիմիկատների հետ համատեղելիություն, բուսաթունունակություն (ֆիտոտոքսիկություն)

     

2

ակնադիտական զննում

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 3-րդ մաս, 14-րդ կետ

 

3.18

Մակնշումը ներառում է անվտանգության մասին տեղեկատվություն՝ աշխատելիս, տեղափոխելիս և պահպանելիս

     

3

ակնադիտական զննում

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 3-րդ մաս, 6-րդ և 15-րդ կետեր

 

3.19

Մակնշումը ներառում է թափված պեստիցիդների և ագրոքիմիկատների վնասազերծման և դատարկ տարաների վնասազերծման և (կամ) ոչնչացման եղանակները

     

3

ակնադիտական զննում

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 3-րդ մաս, 16-րդ և 17-րդ կետեր

 

4.

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ

     

 

     

4.1

Իրացվում են միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված պեստիցիդներ և ագրոքիմիկատներ

     

20

փաստաթղթային և ակնադիտական զննում

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 10-րդ հոդված, 2-րդ մաս, 1-ին կետ

 

4.2

Ժամկետանց պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացում չի իրականացվում

     

10

ակնադիտական զննում

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 10-րդ հոդված, 2-րդ մաս, 1-ին կետ

 

 

1.

«Այո»` առկա է, համապատասխանում է, բավարարում է
(«Այո»` նշվում է հարցում ներառված պահանջների կեսի և կեսից ավելիի դրական պատասխանի դեպքում, որը չի կշռավորվում)

V

   

2.

«Ոչ»` ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում
(«Ոչ»` նշվում է հարցում ներառված պահանջների` մինչև կեսի դրական պատասխանի դեպքում, որը կշռավորվում է)

 

V

 

3.

«Չ/Պ»՝ չի պահանջվում, չի վերաբերում

   

V

 

Աղյուսակ N 2

Ամփոփ

«Այո» պատասխանների քանակը __________
«Ոչ» պատասխանների քանակը __________, ընդհանուր կշիռը _______________


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.08.2022, N 1266-Ն 22.08.2022, N 662-Ն
25.10.2020, N 1716-Ն 27.10.2020, N 662-Ն
26.12.2019, N 1975-Ն 18.01.2020, N 662-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան