ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2017 թվականի N 660-Ա
«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝
Հաստատել «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 1-ի ՀՕ-53-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 29 Երևան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական |
Իրավական հիմքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. «Հայաստանի Հանրապետությունում ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի, ինչպես նաև ընդհանուր սեյսմիկ իրավիճակի մասին բնակչության իրազեկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2017 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդված 27, 1-ին մաս |
2. «Սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ու մարզային ծրագրերի հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2018 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդված 11, 1-ին մասի 2-րդ կետ |
3. «Շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի պարտադիր գույքագրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2018 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդված 10, 2-րդ մաս |
4. «Սեյսմիկ շրջանացման կիրառմամբ կազմվող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համաձայնեցման, հատուկ համալիր, ինչպես նաև համալիր փորձաքննության ենթակա քաղաքաշինական փաստաթղթերի համաձայնեցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդված 19, 5-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|