ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2017 թվականի N 802-Ն
ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ, ԻՐԱՑՄԱՆ ՓԱՍՏԱՑԻ ԳՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԻՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 351-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) հարկ վճարողների կողմից առանձին ապրանքների, այդ թվում` օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) այն ապրանքների ցանկը, որոնց արտադրության, շրջանառության ֆիզիկական ծավալների և գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկ վճարողները հաշվետվություններ են ներկայացնում հարկային մարմին` համաձայն N 2 հավելվածի.
3) այն օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների ցանկը, որոնց արդյունահանման, շրջանառության ֆիզիկական ծավալների և գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկ վճարողները հաշվետվություններ են ներկայացնում հարկային մարմին` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հուլիսի 14 Երևան |
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 6-ի N 802-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ, ԻՐԱՑՄԱՆ ՓԱՍՏԱՑԻ ԳՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԻՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են առանձին ապրանքների, այդ թվում` օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվությունները (այսուհետ՝ հաշվետվություններ) հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի դրույթները տարածվում են սույն որոշմամբ սահմանված՝ NN 2 և 3 հավելվածների ցանկերում (այսուհետ` ցանկեր) ներառված ապրանքները, այդ թվում՝ օգտակար հանածոները և դրանց արտադրատեսակները, արտադրողների և ներմուծող-իրացնողների վրա:
3. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով տրված սահմանումների իմաստն ու նշանակությունը:
4. Սույն կարգի իմաստով առանձին ապրանքներ, այդ թվում՝ օգտակար հանածոներ և դրանց արտադրատեսակներ արտադրող և ներմուծող-իրացնող են համարվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) հարկ վճարողները, որոնք արտադրում կամ ներմուծում-իրացնում են ցանկերում ներառված ապրանքները, այդ թվում՝ օգտակար հանածոները և դրանց արտադրատեսակները:
5. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն կարգի 2-րդ կետում նշված հարկ վճարողները հաշվետվություններն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում մինչև այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` համաձայն ձևի:
6. NN 2 և 3 հավելվածների ցանկերում ներառված ապրանքատեսակները ներմուծելուց հետո բացառապես ներմուծողի ներտնտեսական կարիքների կամ այլ գործունեության տեսակների կամ արտադրության համար օգտագործվելու դեպքում ներմուծողն այդ ապրանքատեսակների մասով հարկային մարմին հաշվետվություններ չի ներկայացնում, եթե արդյունքում ստեղծված նոր արտադրատեսակը ներառված չէ NN 2 և 3 հավելվածների ցանկերում:
7. Հարկ վճարողները հաշվետվությունները ներկայացնելուց հետո Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացնել ճշտված հաշվետվություններ:
8. Սույն կարգի իմաստով հաշվետու ժամանակաշրջան է համարվում ցանկերում ներառված յուրաքանչյուր արտադրատեսակի (օգտակար հանածոյի) և ապրանքատեսակի համար նշված ժամանակահատվածը (ամիսը կամ եռամսյակը):
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Ձև
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՈՒ ԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Փաստաթղթի հերթական համարը N_____________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից) | ||||||||
Հաշվետվություն* (20__թ.______________ ամիսը կամ ________եռամսյակը) [1] |
|||||||||
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն) |
[2] |
||||||||
Կազմակերպության անվանումը |
[3] |
||||||||
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
[4] |
||||||||
Գտնվելու (բնակության) վայրը |
[5] |
||||||||
Հեռախոսահամարը |
[6] |
[1] տողում նշվում է հաշվետու տարվա այն հաշվետու ժամանակաշրջանը (ամիսը կամ եռամսյակը), որի համար ներկայացվում է հաշվետվությունը: Ճշտված հաշվետվություն ներկայացնելու դեպքում աջ սյունակում կատարվում է նաև «X» նշագրումը.
[2] տողում նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).
[3] տողում նշվում է կազմակերպության անվանումը.
[4] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը.
[5] և [6] տողերում նշվում են կազմակերպության գտնվելու վայրը և աշխատանքային հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը և աշխատանքային (տան) հեռախոսահամարը.
Արտա-դրա-տեսակի կամ ապրան-քա-տեսակի անվա-նումը |
Արտա-դրա-տեսակի |
Ապրան-քատե-սակի ԱՏԳ ԱԱ-ի ծածկա-գիրը |
Չափի միա-վորը |
Մնացորդը` հաշվետու ժամանա-կաշրջանի սկզբին |
Արտա-դրված քա-նակը |
Ներ-մուծված քա-նակը |
Իրաց-ված քա-նակը |
Կորուստ-ները |
Օգտա-գործ-ված է սեփա-կան արտա-դրու-թյու-նում |
Մնա-ցորդը` հաշ-վետու ժամա-նակա-շրջանի վերջում |
Իրաց-ման շրջանա-ռությունը (ներառ-յալ ավե-լացված արժեքի հարկը և ակցի-զային հարկը) |
Միա-վորի միջին գինը (ներառ-յալ ավե-լացված արժեքի հարկը և ակցի-զային հարկը) |
[7] |
[8] |
[9] |
[10] |
[11] |
[12] |
[13] |
[14] |
[15] |
[16] |
[17] |
[18] |
[19] |
Ցանկերում ներառված արտադրատեսակների (այդ թվում` օգտակար հանածոների) արտադրության (այդ թվում` արդյունահանման) մասով հաշվետվությունը լրացվում է ըստ արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի (ԱԴԳՏ), իսկ ներմուծված ապրանքատեսակների մասով` ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ).
[7] սյունակում լրացվում են համապատասխանաբար արտադրված արտադրատեսակների (արդյունահանված օգտակար հանածոների) և ներմուծված ապրանքատեսակների անվանումները, որոնցից յուրաքանչյուրը լրացվում է առանձին տողում.
[8] սյունակում լրացվում է ցանկերում նշված արտադրատեսակի (օգտակար հանածոյի) ԱԴԳՏ-ի ծածկագիրը.
[9] սյունակում լրացվում է ցանկերում նշված ապրանքատեսակի ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը.
[10] սյունակում լրացվում է ցանկերում նշված համապատասխան չափի միավորը.
[11] սյունակում լրացվում է արտադրատեսակի (օգտակար հանածոյի) կամ ապրանքատեսակի մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի սկզբին` համապատասխան չափի միավորով.
[12] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում արտադրված (արդյունահանված) արտադրատեսակի (օգտակար հանածոյի) քանակը` համապատասխան չափի միավորով.
[13] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ներմուծված ապրանքատեսակի քանակը` համապատասխան չափի միավորով.
[14] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրատեսակի (օգտակար հանածոյի) քանակը` համապատասխան չափի միավորով կամ իրացված ապրանքատեսակի քանակը` համապատասխան չափի միավորով.
[15] սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում տեղի ունեցած պատահական, բնական կամ այլ փաստացի կորուստների լրիվ քանակները` (անկախ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ կորուստների համար սահմանված չափերը գերազանցելու հանգամանքից) համապատասխան չափի միավորով.
[16] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում սեփական արտադրությունում օգտագործված (այդ թվում` նաև անհատույց տրամադրված) արտադրատեսակի (օգտակար հանածոյի) կամ ապրանքատեսակի քանակը` համապատասխան չափի միավորով.
[17] սյունակում լրացվում է արտադրատեսակի (օգտակար հանածոյի) կամ ապրանքատեսակի մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջում` համապատասխան չափի միավորով.
[18] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում համապատասխան արտադրատեսակի (օգտակար հանածոյի) կամ ապրանքատեսակի իրացման շրջանառությունը` դրամով (ներառյալ ավելացված արժեքի հարկը և ակցիզային հարկը).
[19] սյունակում լրացվում է համապատասխան արտադրատեսակի (օգտակար հանածոյի) կամ ապրանքատեսակի միջին գինը` դրամով (ներառյալ ավելացված արժեքի հարկը և ակցիզային հարկը): Ցանկերում նշված յուրաքանչյուր ծածկագրին դասվող մեկից ավելի ենթակարգերի կամ ենթադասերի արտադրատեսակների (օգտակար հանածոյի) կամ ապրանքատեսակների համար առանձին հաշվարկված միջին գները միջինացվում են ցանկերում նշված յուրաքանչյուր ծածկագրի համար:
Տնօրեն (անհատ ձեռնարկատեր) |
_________________ (ստորագրությունը) |
_________________ (անունը, ազգանունը) |
Գլխավոր հաշվապահ |
_________________ (ստորագրությունը) |
_________________ (անունը, ազգանունը) |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԵՎ ԳՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԻՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ԱԴԳՏ-ի ծածկա-գիրը |
Արտադրատեսակի |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Ապրանքատեսակի անվանումը |
Չափի միա-վորը |
Ներկայացվող հաշվե-տվության պարբերա-կանու- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
10.13.14 |
երշիկեղեն և համանման մսամթերք` մսից, ենթամթերքից կամ կենդանիների արյունից |
1601 |
երշիկներ և մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստված համանման մթերք |
կգ |
եռամսյակային |
10.12.10 |
միս` ընտանի թռչունների` թարմ կամ պաղեցրած |
0207 |
ընտանի թռչունների միս և ենթասննդամթերք` դասակարգված 0105 ապրանքային դիրքում |
կգ |
եռամսյակային |
10.12.20 |
միս` ընտանի թռչունների` սառեցրած | ||||
10.12.40 |
ենթամթերք` ընտանի թռչունների, սննդային | ||||
10.51.11 |
կաթ` հեղուկ, մշակված |
0401 |
կաթ և սերուցք, չխտացրած և շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր չավելացրած |
կգ |
եռամսյակային |
10.51.12 |
կաթ և կաթնասեր` | ||||
10.51.21 |
կաթ` չոր, յուղազերծված |
0402 |
խտացրած կաթ և սերուցք, կաթի փոշի, շաքար կամ քաղցրացնող այլ նյութեր ավելացրած |
կգ |
եռամսյակային |
10.51.22 |
կաթ` չոր, անարատ | ||||
10.51.51 |
կաթ և կաթնասեր` խտացրած կամ խտացրած շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելումներով, ոչ պինդ ձևերով | ||||
10.51.52 |
մածուն և խմորման ենթարկված կամ թթվեցված կաթի կամ կաթնասերի այլ տեսակներ |
0403 |
թան, կտրված կաթ և կաթնասեր, յոգուրտ, կեֆիր և այլ խմորման ենթարկված կամ թթվեցրած կաթ ու կաթնասեր |
կգ |
եռամսյակային |
10.51.54 |
կաթնաշաքար և կաթնաշաքարային օշարակ | ||||
10.51.55 |
շիճուկ |
0404 |
կաթնային շիճուկ |
կգ |
եռամսյակային |
10.51.30 |
կարագ և կաթնային մածիկներ |
0405 |
կարագ |
կգ |
եռամսյակային |
10.51.40 |
պանիր և կաթնաշոռ |
0406 |
պանիր, կաթնաշոռ |
կգ |
եռամսյակային |
10.52.10 |
պաղպաղակ և ուտելի սառույց |
2105 00 |
պաղպաղակ |
կգ |
եռամսյակային |
01.47.21 |
հավի ձու` կճեպով, թարմ |
0407 |
թռչնի ձու` կճեպով |
հատ |
եռամսյակային |
01.47.22 |
ձու` կճեպով, այլ ընտանի թռչունների, թարմ | ||||
01.47.23 |
ձու` թխսամեքենաների համար | ||||
10.83.11 |
սուրճ` առանց կոֆեինի կամ բոված |
0901 |
սուրճ, սուրճի թեփ, սուրճի փոխարինիչներ` ցանկացած համամասնությամբ սուրճի պարունակությամբ |
կգ |
եռամսյակային |
10.83.13 |
թեյ` կանաչ (խմորման չենթարկված), թեյ` սև (խմորման ենթարկված) և թեյ` մասնակի խմորման ենթարկված, 3 կիլոգրամից ոչ ավելի փաթեթվածքով |
0902 |
թեյ |
կգ |
եռամսյակային |
10.83.12 |
սուրճի փոխարինիչներ. սուրճի կամ դրա փոխարինիչների լուծամզուքներ, բնահյութեր (էսենցիա) և խտանյութեր. սուրճի ունդերի կեղև և կճեպ |
2101 |
սուրճի, թեյի և մատեի խտահյութ, լուծվող սուրճ |
կգ |
եռամսյակային |
10.83.14 |
թեյի լուծամզուքներ, բնահյութեր (էսենցիա) և խտանյութեր. թեյի կամ մատեի հիման վրա այլ մթերք | ||||
01.11.11 |
ցորեն` կարծր |
1001 |
ցորեն և մեսլին |
կգ |
եռամսյակային |
01.11.12 |
ցորեն` բացի կարծր ցորենից | ||||
10.61.21 |
ալյուր` ցորենի և աշորայի |
1101 00 |
ալյուր` ցորենի կամ ցորենաաշորային |
կգ |
եռամսյակային |
10.89.15 |
լուծամզուքներ և հյութեր` բուսական, պեպտինանյութեր, սոսինձներ և թանձրացուցիչներ` բուսական |
1302 |
բուսական հյութ և խտահյութ |
լ |
եռամսյակային |
10.73.11 |
մակարոնեղեն և համանման ալյուրե արտադրատեսակներ |
1902 |
մակարոնեղեն |
կգ |
եռամսյակային |
10.71.11 |
հացաբուլկեղեն` թարմ (ոչ երկարատև պահման) |
1905 |
հաց, խմորեղեն, հրուշակեղեն, թխվածք, վաֆլի և այլ հացաբուլկեղեն |
կգ |
եռամսյակային |
10.71.12 |
տորթեր, հրուշակներ (պիրոժնիներ), ալյուրե թարմ (ոչ երկարատև պահման) այլ հրուշակեղեն | ||||
10.72.11 |
հացիկներ` խռթխռթան, պաքսիմատներ, չորահաց և համանման բոված հացամթերք | ||||
10.72.12 |
թխվածքաբլիթ, մեղրաբլիթ և համանման արտադրատեսակներ. քաղցրաբլիթ. վաֆլի և վաֆլե թերթեր | ||||
10.72.19 |
այլ հացաբուլկեղեն` չոր կամ երկարատև պահման | ||||
10.39.17 |
այլ բանջարեղեն (բացի կարտոֆիլից)` պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի` բացի բանջարեղենի պատրաստի կերակրատեսակներից |
2002 |
լոլիկի մածուկ |
կգ |
եռամսյակային |
10.32.11 |
տոմատի հյութ |
2009 |
մրգահյութեր և բանջարեղենի հյութեր |
լ |
եռամսյակային |
10.32.12 |
նարինջի հյութ | ||||
10.32.13 |
թուրինջի հյութ | ||||
10.32.14 |
արքայանարինջի հյութ | ||||
10.32.15 |
խաղողի հյութ | ||||
10.32.16 |
խնձորի հյութ | ||||
10.32.17 |
մրգահյութերի և բանջարահյութերի խառնուրդներ | ||||
10.32.19 |
այլ մրգահյութեր և բանջարահյութեր | ||||
11.07.11 |
հանքային ջրեր և չքաղցրացրած, չբուրավետացված գազավորված խմիչքներ |
2201 |
ջրեր, բնական կամ արհեստական հանքային ջուր և ըմպելիք (առանց շաքարի) |
լ |
եռամսյակային |
11.07.19 |
ոչ ալկոհոլային այլ խմիչքներ |
2202 |
հանքային ջուր և ըմպելիք (շաքարով) |
լ |
եռամսյակային |
11.05.10 |
գարեջուր` բացի գարեջրի արտադրության թափոններից |
2203 00 |
գարեջուր |
լ |
ամսական |
11.03.10 |
խմորման ենթարկված այլ խմիչքներ (խնձորագինի, տանձի գինի, մեղրագինի), ալկոհոլ պարունակող խմիչքների խառնուրդներ |
2206 |
խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք)` բացառությամբ պտղային, հատապտղային գինիների և գինենյութի |
լ |
ամսական |
11.02.11 |
գինի` խաղողի, փրփրուն |
2204 |
խաղողի գինի, շամպայն |
լ |
ամսական |
11.02.12 |
գինի` խաղողի, բացի փրփրուն գինուց. խաղողի քաղցրահյութ | ||||
11.04.10 |
վերմուտ և այլ բուրավետացված խաղողի գինիներ |
2205 |
վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ |
լ |
ամսական |
2206 00 390, 2206 00 590, |
պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ |
լ |
ամսական | ||
20.14.74 |
չբնափոխված էթիլային սպիրտ` 80 զանգ.%-ից ոչ պակաս սպիրտի պարունակությամբ |
2207 |
էթիլային սպիրտ` չբնափոխված, սպիրտի 80%-ից ոչ պակաս խտությամբ, էթիլային և այլ սպիրտներ, բնափոխված` ցանկացած խտությամբ |
լ |
ամսական |
20.14.75 |
էթիլային սպիրտ և այլ բնափոխված սպիրտներ` ցանկացած խտությամբ |
2208` բացառությամբ 2208 60, 2208 20 120 |
էթիլային սպիրտ` չբնափոխված, սպիրտի 80%-ից պակաս խտությամբ ըմպելիքներ, լիկյորներ և ալկոհոլային այլ խմիչքներ |
լ |
ամսական |
11.01.10 |
ալկոհոլային խմիչքներ` թորած |
2208 60 |
օղի |
լ |
ամսական |
2208 20 120 |
կոնյակ |
լ |
ամսական | ||
12.00.11 |
սիգարետներ, սիգարներ, ծխագլանակներ և համանման արտադրատեսակներ` ծխախոտից կամ դրա փոխարինիչներից |
2402 |
սիգարետ և սիգար |
հատ |
ամսական |
2403 |
ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ |
կգ |
ամսական | ||
08.93.10 |
աղ և նատրիումի քլորիդ, մաքուր. ծովի ջուր |
2501 00 |
աղ, նատրիումի քլորիդ, ծովի ջուր |
կգ |
եռամսյակային |
10.84.30 |
աղ` սեղանի (կերակրի) | ||||
10.41.21 |
սոյայի յուղ` չզտած |
1507 |
սոյայի յուղ և դրա զտամասերը` չզտած կամ զտած, առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը |
լիտր |
եռամսյակային |
10.41.23 |
ձիթապտղի յուղ` չզտած |
1509 |
ձիթապտղի ձեթ |
լիտր |
եռամսյակային |
10.41.24 |
արևածաղկի յուղ` չզտած |
1512 |
արևածաղկի, բամբակի ձեթ |
լիտր |
եռամսյակային |
10.41.25 |
բամբակի յուղ` չզտած | ||||
19.2 |
նավթամթերք |
2709 00 |
հում նավթ և նավթամթերք |
տոննա |
ամսական |
19.2 |
նավթամթերք |
2710` բացառությամբ 2710 20 |
նավթ և նավթամթերք (բենզին, մազութ, նավթ, դիզելային վառելիք, յուղ) |
տոննա |
ամսական |
2710 20 |
դիզելային վառելիք |
տոննա |
ամսական | ||
2711 12 |
հեղուկ գազ (պրոպան) |
կգ |
ամսական | ||
2711 13 |
բնական գազ (բութան) |
մ3 |
ամսական | ||
22.11.11 |
նոր ռետինե դողեր և դողածածկաններ` մարդատար ավտոմեքենաների համար |
4011 |
օդաճնշական ռետինե անվադողեր, նոր |
հատ |
եռամսյակային |
22.11.12 |
նոր ռետինե դողեր և դողածածկաններ` մոտոցիկլների կամ հեծանիվների համար | ||||
22.11.13 |
նոր ռետինե դողեր և դողածածկաններ` ավտոբուսների, բեռնատար մեքենաների կամ ավիացիայում օգտագործելու համար | ||||
22.11.14 |
նոր ռետինե դողեր և դողածածկաններ` գյուղատնտեսական մեքենաների համար. այլ նոր ռետինե օդաճնշական դողեր և դողածածկաններ | ||||
27.20.11 |
առաջնային տարրեր և առաջնային տարրերի մարտկոցներ |
8506 |
սկզբնական տարրեր և սկզբնական մարտկոցներ |
հատ |
եռամսյակային |
27.20.12 |
առաջնային տարրերի և առաջնային տարրերի մարտկոցների մասեր | ||||
23.11.11 |
թերթապակի` ձուլած, գլոցած, ձգած կամ փչած, բայց այլ եղանակով չմշակված |
7003 |
ապակի` ձուլած և գլանված, թերթերով կամ պրոֆիլավորած, կլանող |
մ2 |
եռամսյակային |
7004 |
ապակի՝ ձգված և փչված, թերթերով, գլանով, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտով, բայց չմշակված որևէ այլ եղանակով | ||||
17.12.12 |
թուղթ և ստվարաթուղթ` ձեռքի կաղապարման |
4802 |
թուղթ և ստվարաթուղթ` ոչ կավճապատ, թուղթ և ստվարաթուղթ` ձեռքով կաղապարված |
կգ |
եռամսյակային |
17.12.13 |
թուղթ և ստվարաթուղթ` օգտագործվող որպես հիմք լուսազգայուն, ջերմազգայուն, էլեկտրազգայուն թղթի համար. թուղթ-հիմք` պատճենաթղթի համար. թուղթ-հիմք` պատի պաստառների համար | ||||
17.12.14 |
այլ թուղթ և ստվարաթուղթ` գծագրական նպատակների համար | ||||
17.12.73 |
թուղթ և ստվարաթուղթ` կավճած ճենակավով կամ այլ ոչ օրգանական նյութերով` գրելու, տպագրական, գծանկարչական և այլ նպատակների համար |
4810 |
թուղթ և ստվարաթուղթ` կավճապատ |
կգ |
եռամսյակային |
17.12.74 |
ամրաթուղթ կավճած ճենակավով կամ այլ ոչ օրգանական նյութերով (բացի գրելու, տպագրական, գծանկարչական նպատակների համար օգտագործվող ամրաթղթից) | ||||
17.12.75 |
ամրաստվարաթուղթ` կավճած ճենակավով կամ այլ ոչ օրգանական նյութերով (բացի գրելու, տպագրական, գծանկարչական նպատակների համար օգտագործվող ամրաստվարաթղթից) | ||||
27.40.11 |
լամպեր` հերմետիկ, նեղ ուղղորդված լույսի |
8539 |
լամպեր` շիկացման էլ., կամ գազալիցքավորման, ուլտրամանուշակագույն կամ ինֆրակարմիր, աղեղային լամպեր |
հատ |
եռամսյակային |
27.40.12 |
հալոգենային շիկացման լամպեր` վոլֆրամաթելով, բացի անդրամանուշակագույն և ենթակարմիր ճառագայթման լամպերից | ||||
27.40.13 |
լամպեր` շիկացման, 200 Վտ-ից ոչ ավելի հզորությամբ, 100 Վ-ից ավելի լարման` չներառված ուրիշ խմբավորումներում | ||||
27.40.14 |
այլ շիկացման լամպեր` չներառված ուրիշ խմբավորումներում | ||||
27.40.15 |
լամպեր` պարպումային. լամպեր անդրամանուշակագույն և ենթակարմիր ճառագայթման. աղեղալամպեր |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԵՎ ԳՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԻՋԻՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ԱԴԳՏ-ի ծածկա-գիրը |
Արտադրատեսակի |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Ապրանքատեսակի անվանումը |
Չափի միավորը |
Ներկայացվող հաշվետվության պարբերականությունը (հաշվետու ժամանակաշրջանը) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
08.11.11 |
մարմար և այլ կրաքարային գեղազարդային ու շինարարական քարեր |
2515 |
մարմար, տուֆ, կրաքար, տրավերտին |
մ3 |
եռամսյակային |
23.70.12 |
այլ գեղազարդ կամ շինարարական մշակված քար և դրանից շինվածքներ. այլ արհեստական ներկած հատիկներ և փոշի` բնական քարից. շինվածքներ` շեղջաքարացված թերթաքարից | ||||
23.70.11 |
մարմար, տրավերտին, լսնակուճ (ալեբաստր) մշակված և դրանցից շինվածքներ (բացի չորսվակասալերից, եզրաքարերից, սալերից, սալիկներից, խորանարդներից և համանման շինվածքներից). արհեստական ներկած հատիկներ, փշրանք և փոշի` մարմարից, տրավերտինից, լսնակուճից | ||||
08.11.12 |
գրանիտ, ավազաքար և այլ գեղազարդային ու շինարարական քարեր |
2516 |
գրանիտ, բազալտ, ծիրանաքար, ավազաքար |
մ3 |
եռամսյակային |
08.11.20 |
կրաքար և գիպս |
2520 |
գիպս, ալեբաստր |
մ3 |
եռամսյակային |
08.11.30 |
կավիճ և չկալցինացված դոլոմիտ |
2509 |
կավիճ |
մ3 |
եռամսյակային |
23.52.30 |
դոլոմիտ` կալցինացված կամ շեղջաքարացված |
2518 |
դոլոմիտ |
մ3 |
եռամսյակային |
մ3 |
եռամսյակային | ||||
08.11.40 |
թերթաքարեր |
6803 |
թերթաքար` բնական մշակված |
մ3 |
եռամսյակային |
08.12.11 |
ավազ` բնական |
2505 |
բնական ավազ (բոլոր տեսակի) |
մ3 |
եռամսյակային |
08.12.12 |
ճալաքար, կոպիճ, քարի հատիկներ, փշրանք և փոշի | ||||
08.12.13 |
խարամի և համանման արդյունաբերական թափոնների խառնուրդներ` ճալաքարի, կոպիճի, խճի հավելույթով կամ առանց հավելույթի, շինարարական նպատակներով օգտագործելու համար | ||||
08.12.21 |
ճենակավ և այլ ճենակավային կավեր |
2507 |
սպիտակ ճենակավ (կաոլին) |
մ3 |
եռամսյակային |
08.12.22 |
այլ կավեր, անդալուզիտ, կիանիտ և սիլիմանիտ, մուլիտ, հրակավային կամ դինասային հողեր |
2508 |
կավ, բենտոնիտ, կիանիտ, անդալուզիտ |
մ3 |
եռամսյակային |
23.51.11 |
ցեմենտի կլինկեր (թրծած բովախառնուրդ) |
2523 |
պորտլանդցեմենտ, կավահողային ցեմենտ, խարամային ցեմենտ, սուպերսուլֆատային ցեմենտ և համանման հիդրավլիկ ցեմենտներ` չներկած կամ ներկած, պատրաստի կամ թրծած բովախառնուրդի ձևով |
տոննա |
եռամսյակային |
23.51.12 |
պորտլանդցեմենտ, արզնահողային, խարամային և համանման հիդրավլիկական ցեմենտ |
տոննա |
եռամսյակային | ||
23.52.10 |
կիր` չմարած, կիր` մարած և կիր` հիդրավլիկական |
2522 |
չհանգած և հանգած կիր |
մ3 |
եռամսյակային |
23.52.20 |
գիպս և գաջ |
2520 |
գիպս, ալեբաստր |
տոննա |
եռամսյակային |
08.99.22 |
տեխնիկական ալմաստներ անմշակ, սղոցած կամ կոպիտ մշակված. պեմզա. զմռնիտ, կորունդ, նռնաքար և բնական այլ հղկանյութեր |
2513 |
նաժդակ, չեչաքար, բնական նռնաքար և այլ հղկանյութ |
մ3 |
եռամսյակային |
07.10.10 |
երկաթի հանքաքարեր |
2601 |
երկաթի հանքաքարեր և խտահանքեր` ներառյալ թրծած երկաթաքարը |
տոննա |
եռամսյակային |
07.29.11 |
պղնձի հանքաքարեր և խտանյութեր |
2603 |
պղնձի հանքաքար, խտանյութ |
տոննա |
եռամսյակային |
07.29.12 |
նիկելի հանքաքարեր և խտանյութեր |
2604 |
նիկելի հանքաքարեր և խտահանքեր |
տոննա |
եռամսյակային |
07.29.13 |
ալյումինի հանքաքարեր և խտանյութեր |
2606 |
ալյումինի հանքաքարեր և խտահանքեր |
տոննա |
եռամսյակային |
07.29.14 |
թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտանյութեր |
2616 |
թանկարժեք մետաղի հանքաքար, խտանյութ |
տոննա |
եռամսյակային |
07.29.15 |
կապարի, ցինկի, անագի հանքաքարեր և խտանյութեր |
2607 |
կապարի հանքաքար, խտանյութ |
տոննա |
եռամսյակային |
2608 |
ցինկի հանքաքար, խտանյութ |
տոննա |
եռամսյակային | ||
2609 |
անագի հանքաքար, խտանյութ |
տոննա |
եռամսյակային | ||
07.29.19 |
հանքաքարեր և խտանյութեր` այլ գունավոր մետաղների, չներառված ուրիշ խմբավորումներում |
2605 |
կոբալտի հանքաքար, խտանյութեր |
տոննա |
եռամսյակային |
2610 |
քրոմի հանքաքար, խտանյութ |
տոննա |
եռամսյակային | ||
2611 |
վոլֆրամի հանքաքարեր և խտահանքեր |
տոննա |
եռամսյակային | ||
2613 |
մոլիբդենի հանքաքար, խտանյութ |
տոննա |
եռամսյակային | ||
2614 |
տիտանի հանքաքար, խտանյութ |
տոննա |
եռամսյակային | ||
2615,2617 |
այլ հանքաքար, խտանյութ |
տոննա |
եռամսյակային | ||
24.41.10 |
արծաթ` չմշակված, կիսամշակված կամ փոշու տեսքով |
7106 |
արծաթ` անմշակ կամ կիսամշակ, փոշի |
տոննա |
եռամսյակային |
24.41.20 |
ոսկի` չմշակված, կիսամշակված կամ փոշու տեսքով |
7108 |
ոսկի` անմշակ կամ կիսամշակ, փոշի |
տոննա |
եռամսյակային |
24.41.30 |
պլատին` չմշակված, կիսամշակված կամ փոշու տեսքով |
7110 |
պլատին` անմշակ կամ կիսամշակ, փոշի |
տոննա |
եռամսյակային |
24.41.40 |
ոչ թանկարժեք մետաղներ կամ ոսկեզօծ արծաթ` չմշակված կամ կիսամշակված |
7109 |
ոսկեջրած արծաթ |
տոննա |
եռամսյակային |
24.41.50 |
ոչ թանկարժեք արծաթազօծ մետաղներ` պլատինի պատվածքով ոսկի, արծաթ և ոչ թանկարժեք մետաղներ, չմշակված կամ կիսամշակված |
7107 |
մետաղներ` ոչ թանկարժեք, երեսապատված արծաթով, կիսամշակված |
տոննա |
եռամսյակային |
7111 |
ոչ թանկարժեք մետաղներ, արծաթ կամ ոսկի` պլատինով երեսապատված, կիսամշակված |
տոննա |
եռամսյակային | ||
24.42.11 |
ալյումին` չմշակված |
7601 |
ալյումին` չմշակված |
տոննա |
եռամսյակային |
24.42.12 |
ալյումինի օքսիդ` բացի արհեստական կորունդից |
2818 |
արհեստական կորունդ, ալյումինի օքսիդ և հիդրօքսիդ |
տոննա |
եռամսյակային |
24.43.11 |
կապար` չմշակված |
7801 |
կապար` չմշակված |
տոննա |
եռամսյակային |
24.43.12 |
ցինկ` չմշակված |
7901 |
ցինկ` չմշակված |
տոննա |
եռամսյակային |
24.43.13 |
անագ` չմշակված |
8001 |
անագ` չմշակված |
տոննա |
եռամսյակային |
24.44.11 |
պղնձի շտայն, պղինձ` ցեմենտայնացման |
7401 |
պղինձ` չմշակված, պղնձի շտայն, պղինձ` ցեմենտայնացնող |
տոննա |
եռամսյակային |
24.44.12 |
պղինձ` չզտված. պղնձե անոդներ էլեկտրոլիտային զտման համար |
7402 |
պղինձ` չզտված, պղնձե անոդ` էլ. զտման համար |
տոննա |
եռամսյակային |
24.44.13 |
պղինձ` զտած և պղնձի համահալվածքներ, չմշակված. լիգատուրներ` պղնձի հիմքով |
7403 |
պղինձ` զտված և չմշակված ձուլվածք (արույր, բրոնզ և այլն) |
տոննա |
եռամսյակային |
7405 |
լիգատուրներ` պղնձի հիմքի վրա |
տոննա |
եռամսյակային | ||
23.99.12 |
ասֆալտից կամ համանման նյութերից արտադրատեսակներ |
6807 |
ասֆալտից արտադրանք կամ համանման նյութերից (օրինակ, նավթային բիտումից կամ քարածխային կուպրից) |
տոննա |
եռամսյակային |
23.99.13 |
բիտումային խառնուրդներ` բնական և արհեստական քարի ու բիտումի, բնական ասֆալտի կամ որպես կապակցանյութ օգտագործվող այլ նյութերի հիման վրա |
տոննա |
եռամսյակային | ||
19.20.42 |
կոքս` նավթային, հանքաձյութ` նավթային (բիտում) և նավթամշակման այլ թափոններ |
2713 |
նավթավերամշակումից ստացված մնացուկ (կոքս, բիտում) |
տոննա |
եռամսյակային |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.05.2023, N 652-Ն | 05.05.2023, N 802-Ն | |
29.04.2021, N 655-Ն | 01.07.2021, N 802-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|