Գլխավոր տեղեկություն
Համար
N 395-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.04.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի 2017 թվականի N 395-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 610-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 610-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) չեղյալ ճանաչել որոշման հավելվածի 3-րդ և 16-րդ կետերը.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.

«4. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ «ԳԱԶ-3102» մակնիշի, 029 OO 01 պետհամարանիշի և «ՊԵԺՈ 406» մակնիշի, 066 OO 01 պետհամարանիշի տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են դուրսգրման:»:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 20

Երևան