ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2017 թվականի N 373-Ա
«ԱՐՄ-ԱԷՐՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 22-րդ հոդվածները և 68-րդ հոդվածի 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության «Արմ-Աէրո» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ «Արմ-Աէրո» ՓԲԸ), պետական գրանցման համարը` 29012003081, առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով նոր «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերություն` «Արմ-Աէրո» ՓԲԸ-ում 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 1 044 601.0 հազ. դրամ ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքից առանձնացնելով 67 938.0 հազ. դրամ ակտիվները` համաձայն հավելվածի (համապատասխանաբար 976 663.0 հազ. դրամ և 67 938.0 հազ. դրամ ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքներով):
2. «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝
1) հաստատել «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը, առանձնացման կարգը և պայմանները, ընկերության բաժնետոմսերի փոխարկման կարգը նոր ստեղծվող ընկերության բաժնետոմսերի.
2) հաստատել «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի կանոնադրության փոփոխությունը կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը և նոր ստեղծվող ընկերության կանոնադրությունը.
3) ապահովել օրենքով սահմանված կարգով ընկերությունների պետական գրանցումը:
4. Սահմանել, որ վերակազմակերպման արդյունքում «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման ծախսերը կատարվում են «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել ջրօգտագործման թույլտվություն:
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործունեության լիցենզիա տրամադրել «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 14 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 373-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Վերակազմակերպվող «Արմ-Աէրո» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆից առանձնացող «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ փոխանցվող ակտիվնԵրի ԵՎ պարտավորությունների
NN ը/կ |
Ակտիվի անվանումը |
Շահագործման սկիզբը |
Հաշվեկշռային մնացորդային |
1. |
«Հեր-Հեր» ՀԷԿ-ի շենք |
01.01.1998 թ. |
25,152,524 |
2. |
Տուրբինային խողովակաշար |
01.01.1998 թ. |
19,130,334 |
3. |
Հեռացնող ջրանցք |
01.01.1998 թ. |
8,193,330 |
4. |
Հիդրոտուրբինա ՌՕ-230-Գ-5 1 |
01.01.1998 թ. |
800,000 |
5. |
Հիդրոտուրբինա ՌՕ-230-Գ-5 2 |
01.01.1998 թ. |
800,000 |
6. |
Հիդրոգեներատոր ՍԳ-101/42-ՎՈՒԽԼ4 |
01.01.1998 թ. |
840,252 |
7. |
Հիդրոգեներատոր ՍԳ-101/42-ՎՈՒԽԼ4 |
01.01.1998 թ. |
840,252 |
8. |
Սեփական կարիքների տրանսֆորմատոր |
01.01.1998 թ. |
50,000 |
9. |
Սեփական կարիքների տրանսֆորմատոր |
01.01.1998 թ. |
50,000 |
10. |
Կոմպլեկտ բաշխիչ հարմ. ԿՍՈ 272 |
01.01.1998 թ. |
3,000 |
11. |
Սեփական կարիքների վահանակ |
01.01.1998 թ. |
19,500 |
12. |
Սեփական կարիքների վահանակ |
01.01.1998 թ. |
19,500 |
13. |
Պաշտպանական և ավտոմատիկայի պանել |
01.01.1998 թ. |
3,000 |
14. |
Գեներատորի ղեկավարման պանել |
01.01.1998 թ. |
3,000 |
15. |
Ազդանշանային վահանակ |
01.01.1998 թ. |
3,000 |
16. |
Հաստատ. հոսանքի աղբյուր ՇՈՒՈՏ-110 |
01.01.1998 թ. |
3,000 |
17. |
Լրալիցք ագրեգատ 220/24Վ 20Ա |
01.01.1998 թ. |
3,000 |
18. |
Լրալիցք ագրեգատ 220/24Վ 20Ա |
01.01.1998 թ. |
3,000 |
19. |
Էլ. հաշվիչ EA-02 RL-3 |
01.02.2002 թ. |
3,000 |
20. |
Էլ. հաշվիչ EA-02 RL-3 |
01.02.2002 թ. |
3,000 |
21. |
Էլ. հաշվիչ EA-02 RL-4 |
01.02.2002 թ. |
3,000 |
22. |
Էլ. հաշվիչ EA-02 RL-4 |
01.02.2002 թ. |
3,000 |
23. |
Եռաֆազ հաշվիչ EA -02 |
01.07.2001 թ. |
3,000 |
24. |
Էլ. կռունկ՝ 5 տ բեռնատարողությամբ |
01.01.1998 թ. |
3,000 |
25. |
Տեխ. ջրամատակարարման զտիչ |
01.01.1998 թ. |
3,000 |
26. |
Տեխ. ջրամատակարարման զտիչ |
01.01.1998 թ. |
3,000 |
27. |
Սեղանի գայլիկոնման հաստոց 2Ն 12 |
01.01.1998 թ. |
3,000 |
28. |
ՀԷԿ-ի ավտոճանապարհ |
01.01.1998 թ. |
657,680 |
29. |
Սեղան՝ 2 կողմով |
01.01.1998 թ. |
3,000 |
30. |
Զոդման ապարատ |
01.01.1998 թ. |
3,000 |
31. |
6 կՎ բարձր լարման գիծ |
01.01.1998 թ. |
4,848 |
32. |
Օդի ճնշակային կայանք K-33 |
01.01.1998 թ. |
3,000 |
Ընդամենը |
56,615,220 | ||
Պարտավորություններ |
|||
1. |
Տարաժամկետ վճարման գծով կրեդիտորական պարտք Որոտանի ՀԷԿՀ ՓԲԸ-ին |
------------ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |